Հինգշաբթի , 5 Փետրվարի 2026

Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի

Սովետի փլուզումից՝ առաջին նախագահից սկսած, մինչեւ այսօր, 34- տարի շարունակ, մենք չենք ունեցել ոչ-մի իրական ՀԱՅ-ՀԱՅՐենասեր, ԱԶԳասեր, պահանջատեր ու սրտացավ առաջնորդ, ինչպիսին է գեներալ-լեյտենանտ, ազգային հերոս Տաղլարի Աղաբեկի արժանի թոռ, հարգարժան Արտակ Սարգսյանը:

Ում կհետաքրքրի Արտակ Սարգսյանի ինքնությունը, անցած ճանապարհը, նրա մտադրությունները ՀԱՅի ու մեր ՀԱՅՐենիքի վերաբերյալ, Գուգլում, Յութուբում եւ ՖԲ-ում կարող եք ամեն ինչ գտնել, լսել, ուսումնասիրել, որպեսզի հաջորդ անգամ սխալվելը բացառվի:
Այս անգամվա սխալվելը շատ թանկ կարող է նստել մեզանից յուրաքանչյուրիս վրա: Այն կարող է նույնիսկ ՀԱՅրենիքի կորուստ «արժենալ» մեզանից յուրաքանչյուրի համար:
Չեմ կարծում, որ դեռեւս Հայաստանում կգտնվի գեթ մեկ մարդ, ով լրատվական տարբեր հարթակներում տեսած-լսած չլինի Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանի հարցազրույցները, որտեղ ոչ-մի հարց բաց կամ անպատասխան չի մնում, իսկ պատասխանները շիտակ են, անեղծ ու անկեղծ, առանց որեւէ ստի, արտաբերված հանգիստ ու համոզիչ տոնով, մեղմաձայն, ինչից ամենաալեկոծ հոգին էլ կարող է հանդարտվել եւ լցվել հույսով, հավատով, վստահությամբ:
Անկախ զրույցի տարաբնույթ թեմաները՝ թոշակառուների թոշակները բարձրացնելու ամենացավոտ հարցից սկսած, մինչեւ ԱՐՑԱԽԻ հետնվաճման եւ նրա իրական ՏԵՐերին վերաարձնելը, որտեղ ոչ-մի հայ զինվորի կորուստ չի արձանագրվելու, որովհետեւ Արցախը հետ կբերեն ուրիշ ազգերի վարձկանների պրոֆեսիոնալ զորամիավորումները:
Լավ կլինի, որ ինքներդ ձեր ականջով լսեք մեր այս հրաշք ՀԱՅՐենակցին, ում Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐ, եւ բոլոր հետեւությունները անեք ինքներդ՝ ձեր մտքում, եւ ձեր խղճի հետ զրուցելով:
Մի քանի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կրկնեմ, որ իմ գերզարգացած ինտուիցիան ինձ երբեք չի խաբել եւ չի խաբելու, որովհետեւ համոզմունքս հենվում է իմ ապրած շատ երկար տարիների ապացուցված փորձի վրա:
Հաճելի կլինի լսել նաեւ ձեզ, բայց միայն անկեղծության ձայնով…
Ֆիալկա Խաչատուրի

 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)

Աշուն է՝ լցված սիրով, գույնով, բույրով և հեքիաթով։ Այսամենը պարզապես եղանակ չէ․ աշունն իր ոսկեգույն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով