Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին, այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«10% հարկ՝ փոքր բիզնեսին՝ հավասար է հարված աշխատող մարդուն։
ՔՊ-ական կառավարությունը 2025-ից կրկնապատկեց շրջանառության հարկը՝ 5%-ից դարձնելով 10 %։
Ի՞նչ է սա նշանակում իրական կյանքում, և ո՞ւմ է վնասում․ ո՛չ օլիգարխներին, ո՛չ մոնոպոլիաներին։ Փոքր խանութը չի դիմանում։ Արհեստավորը փակում է գործը։ Մարդը կորցնում է աշխատանքը։ Ընտանիքը մնում է առանց եկամտի։
Հայաստանում կա 122,000 փոքր ու գերփոքր բիզնես, 69,000 շրջանառության հարկ վճարող, 400,000 աշխատող մարդ տվյալ ոլորտում
Սրանք պարզապես թվեր չեն։ Խոսքը 400,000 ընտանիքի մասին է, հազարավոր փոքր խանութների, արտադրամասերի, ծառայությունների, որոնք այսօր կանգնած են փակվելու վտանգի առաջ։
Սամվել Կարապետյանը կփոխի այս պատկերը։ Նրա 5 տնտեսական քայլերը աշխատող մարդուն խեղդող քաղաքականության փոխարեն՝ զարգացնող տնտեսական միջավայրի մասին են. 0% հարկ՝ փոքր և միջին բիզնեսի համար։ Բիզնեսը կաշխատի, ոչ թե կփակվի։ Ընտանիքը եկամուտ կստանա, չի՛ արտագաղթի
Ուժեղ Հայաստանում փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու, այն լինելու է մեր տնտեսության ողնաշարը»,-գրել է նա։
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր