Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։
Դատավճռի դեմ՝ դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ՝ խնդրելով ճանաչել Հրայր Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարից 12-ից մտել է օրինական ուժի մեջ:
Source: USAArmenia
Պետք է համախմբվել. կոչ՝ բժիշկներին Mon, 09 Mar 2026 14:30:53 +0400 Բժիշկ Գևորգ Գրիգորյանը անդրադարձել…
Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել Mon, 09 Mar 2026 14:15:29 +0400 Առաջ…
Ողբերգական դեպք խաղի ժամանակ Mon, 09 Mar 2026 14:00:15 +0400 Անգլիական «Օքսֆորդ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի…
Ես լինելու եմ ձեր թեկնածուն, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով Mon, 09 Mar 2026…
Խամենեիի ընտրությամբ ինչ ուղերձ է հղվում արտաքին աշխարհին Mon, 09 Mar 2026 13:45:44 +0400 «Խամենեիի…
Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ Mon, 09 Mar 2026 13:36:25 +0400 Վարչապետ Նիկոլ…