Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել

Հայաստանը չի մեռել, որ նկարը դոշիդ ես խփել

Mon, 09 Mar 2026 14:15:29 +0400


Առաջ այսպիսի սովորություն կար՝ հատկապես գյուղերում։ Փաշինյանը երևի կհիշի, ինքն էլ գյուղից է։ Երբ մեկի բարեկամը մեռնում էր, հարազատները նրա նկարը կախում էին իրենց դոշից։ Քառասուն օր այդպես կախված էր մնում։ Տղամարդիկ էլ քառասուն օր թրաշ էին պահում։ Այդպես էր արտահայտվում սուգը։ Հիմա էլ կան հատուկենտ մարդիկ, ովքեր այդ ավանդույթից մի բան պահել են։
Զորօրինակ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի քարտեզի նկարը խփել է դոշին ու քաղաքից քաղաք, գյուղից գյուղ է շրջում։ Չես էլ հավատում, որ դոշին խփել է նկարը, որով խնդրում է Ադրբեջանին՝ էս էլ մեզ մեզ թող։ Մե՛զ համար է կախել՝ ընտրությունը մոտենում է։ Ուզում է ասի՝ Հայաստանի համար ուշքս գնում է։ Սա Հայաստանն է ու վերջ։ Ոնց որ ասաց՝ Արցախը մերն է ու վերջ։ Նկարը որոշների մոտ իմ ասած պատկերն է հիշեցնում․ հիշում են, թե ինչպես էին իրենց հարազատ մարդու նկարը կախում դոշից։

Մի տարբերություն, սակայն, կա։ Առաջ, երբ մարդը նկար էր կախում դոշից, նրան սգավոր էին ասում։ Եթե մեկը նրա դեմքին ժպիտ տեսներ, սաղ գյուղը մի մարդու նման կասեր՝ նկարը կախել է դոշից, բերանը մի մետր բացել։ Անաբուռ։
Փաշինյանը Հայաստանի նկարը դոշին է խփել ու… էլ չասեմ, թե ինչե՜ր է անում։
Հիշում եմ՝ առաջ կոնֆետը երազ էր։ Երեխեքով մեկի ձեռքին կոնֆետ տեսնեինք՝ շուրջը կհավաքվեինք․
– Մի քիչ էլ տուր, ես ուտեմ…
Կոպիտ չեմ ասում, բայց շատերը կհասկանան, թե ինչ հոմանիշներ էինք օգտագործում։
Հիմա Փաշինյանն է այդ վիճակում։
Կոնֆետը ձեռքն է առել ու չորս կողմ «ջիջիլ է գցում»։
Ուզողները շատ են։
Հերթն էլ արդեն երկար է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ Thu, 30 Jul 2026 18:33:31 +0400 Էկոնոմիկայի նախարար…

28 րոպե ago

Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը

Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը Thu, 30 Jul 2026 18:30:01 +0400 ՀՀ…

32 րոպե ago

Մահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը

Մահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը Thu, 30 Jul 2026 18:15:25 +0400…

46 րոպե ago

Դատարանը մերժել է դատախազության բողոքը

Դատարանը մերժել է դատախազության բողոքը Thu, 30 Jul 2026 18:00:28 +0400 Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի…

1 ժամ ago

Տրոլեյբուսն ու ավտոբուսը բախվել են միմյանց. Կան վիրավորներ

Տրոլեյբուսն ու ավտոբուսը բախվել են միմյանց. Կան վիրավորներ Thu, 30 Jul 2026 17:57:50 +0400 Այսօր`…

1 ժամ ago

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց Thu, 30 Jul 2026 17:53:30 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

1 ժամ ago