Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս լռել հնարավոր չէ։

2025 թվ-ի փետրվարի 20-ից արդեն շուրջ 12 ամիս է, ինչ «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը գտնվում է Հենդերսոնի կալանավայրում։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ միջադեպեր, ներկուսակցական լարվածություններ, խմորումներ ու բաժանումներ։
Այս հոդվածը չի ուղղված որևէ անձի վիրավորելուն։ Ես ներկայացնում եմ միայն փաստացի իրականությունը՝ այն, ինչ տեսել է հանրությունը։
Կուսակցության նախագահը պետք է լինի գրագետ, բարեվարք և քաղաքականապես պատրաստ: Քաղաքական կուսակցությունը հասարակական ակումբ չէ։ Սա կառույց է, որի առաջնորդը պետք է համապատասխանի նվազագույն չափանիշների՝ լինի գրագետ և խոսքի պատասխանատվություն ունեցող մարդ,տիրապետի բարեվարքության կանոններին, ունենա քաղաքական պատրաստվածություն և դեբատի ունակություն, կարողանա հանրությանը ներկայացնել կուսակցության դիրքորոշումը։
Եթե կուսակցության ղեկին կանգնած է գրագիտության հետ մեղմ ասած խնդիրներ ունեցող, անպատրաստ մարդ, ապա պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի վիճակում կլինի կուսակցությունը դե ֆակտո քաղաքական դաշտում։
Ինչպե՞ս կարող է նման ղեկավարը մասնակցել քաղաքական բանավեճերի, եթե անգամ հրապարակային խոսքը ցույց է տալիս՝ նա պատրաստ չէ այդ պատասխանատվությանը։
Հարց է առաջանում, որտե՞ղ է եղել կուսակցության նախագահը այս 12 ամիսների ընթացքում…
Երբ կառույցի հիմնադիրը, պատվավոր նախագահը դժվարության մեջ է, կուսակցության նախագահը պարտավոր է առաջնորդել, համախմբել, կանգնել կողքին։ Սակայն, շուրջ մեկ տարվա ընթացքում ակնհայտ է դարձել, որ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը չի կազմակերպել ժողովներ կամ հանդիպումներ, հանդես չի եկել քաղաքական ելույթներով, չի համախմբել կուսակցության անդամներին, չի ստանձնել առաջնորդի դեր։
Փաստացի կուսակցությունը մնացել է մի մարդու հույսին, ով փակված է բանտի պատերի ներսում, բայց շարունակում է լինել այդ կառույցի գլխավոր շարժիչ ուժը՝ իր խոսքով, իր պայքարով, իր կամքով։
«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, ինչպես ասում են, դարձել է իր ստեղծած կուսակցության սեփական «ռեժիսորը, սցենարիստը, խոսողը և ներկայացնողը»։
Իսկ հարց է առաջանում՝ այդ դեպքում կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը ի՞նչ գործունեություն է իրականացնում։
Միասնության փոխարեն՝ իր գլխավորությամբ վարկաբեկում և ներքին պառակտում : Փոխանակ կուսակցությունը միավորվեր ծանր պահին, մենք տեսանք հակառակ գործընթացը՝ մարդկանց վարկաբեկում, ներսում բաժանումների խորացում, սոցիալական հարթակներում վիրավորական բառապաշար, հանրային կերպարի արժեզրկում։
Անի Խուդավերդյանը, լինելով կառույցի առաջին դեմքը, հանրային դաշտում շրջանառում է սպառնալիքներ, վարկաբեկման փորձեր, «կոմպրոմատների» միջոցով ճնշում գործադրելու և այլ մեթոդների մասին խոսակցություններ, որոնք քաղաքական մշակույթին ոչ միայն անհարիր են, այլ ավելի շատ հիշեցնում են քրեական ենթամշակույթին բնորոշ գործելակերպ։
Քաղաքական կուսակցության նախագահը չի կարող առաջնորդվել վախի, պառակտման և անձնական հաշվեհարդարի տրամաբանությամբ։ Նա պարտավոր է պահպանել արժանապատվություն, բարեվարքություն և քաղաքակիրթ խոսքի սահմաններ՝ անկախ ներքին տարաձայնություններից՝ կուսակցության անդամների, թիմակից-աջակիցների նկատմամբ:
Եթե մարդը չի տիրապետում բարեվարքության կանոններին, ապա նա չի կարող լինել քաղաքական առաջնորդ։
Խուդավերդյան Անի, եթե ձեր նպատակը կուսակցությունը դրսի ուժերի հետ քանդելն էր՝ դա հաջողվել է, ձեր նպատակը եղել է ներսից թուլացնել կառույցը, ապա ցավալիորեն այդ արդյունքը տեսանելի է, բայց պետք է հիշել՝ սա Վարդան Ղուկասյանի ստեղծած կառույցն է, և այդ մարդն ունի իր վաստակն ու դերը կուսակցության պատմության մեջ։
Հետևաբար որևէ մեկը չի կարող այդ կառույցում մնալ ու ղեկավարել այն կերպ, որը վնասում է կուսակցության հիմքերին ու հանրային վստահությանը։
Որպես քաղաքացի, որպես պոտենցիալ ընտրող՝ ես չեմ կարող վստահել մի կուսակցության, որի ղեկին կանգնած է մարդ, ով
քաղաքականապես պատրաստ չէ, ով չի՛ տիրապետում բարեվարքության նորմերին, վարկաբեկում է կուսակիցներին և թիմակից-աջակիցներին և չի՛ կատարում նախագահի պարտականությունները։
Որոշումը, իհարկե, պատվավոր նախագահի և կուսակցության շտաբի պետի ձեռքում է, բայց հանրությունն ունի իրավունք հարցնելու. կարո՞ղ է նման մարդը շարունակել մնալ կուսակցության նախագահ։
Ժամանակն է, որ քաղաքական դաշտում առաջնորդվեն ոչ թե անգործությամբ ու ներքին պայքարներով, այլ արժանապատվությամբ, գրագիտությամբ, սկզբունքներով և իրական ծառայությամբ ժողովրդին։
Անի Խուդավերդյան, կհանդիպենք՝ դատարանում
Շարունակելի…
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԱՄՆ-ն հարստացված ուրանը Իրանից «առգրավելու» օպերացիա է մշակում

ԱՄՆ-ն հարստացված ուրանը Իրանից «առգրավելու» օպերացիա է մշակում Mon, 09 Mar 2026 16:00:34 +0400 Միացյալ…

12 րոպե ago

Բագրատ և Արշակ սրբազանների անունից Իրանի դեսպանատան մոտ ծաղկեպսակ է դրվել

Բագրատ և Արշակ սրբազանների անունից Իրանի դեսպանատան մոտ ծաղկեպսակ է դրվել Mon, 09 Mar 2026…

27 րոպե ago

Ինչու այլ երկրներում գրեթե չկան աղքատ հայեր՝ ըստ Կարապետյանի

Ինչու այլ երկրներում գրեթե չկան աղքատ հայեր՝ ըստ Կարապետյանի Mon, 09 Mar 2026 15:28:26 +0400…

44 րոպե ago

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին

Միքայել Սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին Mon, 09 Mar 2026 15:09:22 +0400 Շիրակի թեմի…

1 ժամ ago

Բաքվի ու Նախիջևանի միջև ուղիղ չվերթները վերսկսվել են

Բաքվի ու Նախիջևանի միջև ուղիղ չվերթները վերսկսվել են Mon, 09 Mar 2026 15:02:20 +0400 Azerbaijan…

1 ժամ ago

Իրանի մասին եւ՛ լավ, եւ՛ ամեն ինչ

Իրանի մասին եւ՛ լավ, եւ՛ ամեն ինչ Mon, 09 Mar 2026 14:45:38 +0400 ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ…

1 ժամ ago