Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բոլորս ականատես ենք եղել մի ցավալի իրականության, որի մասին այլևս լռել հնարավոր չէ։

2025 թվ-ի փետրվարի 20-ից արդեն շուրջ 12 ամիս է, ինչ «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը գտնվում է Հենդերսոնի կալանավայրում։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ միջադեպեր, ներկուսակցական լարվածություններ, խմորումներ ու բաժանումներ։
Այս հոդվածը չի ուղղված որևէ անձի վիրավորելուն։ Ես ներկայացնում եմ միայն փաստացի իրականությունը՝ այն, ինչ տեսել է հանրությունը։
Կուսակցության նախագահը պետք է լինի գրագետ, բարեվարք և քաղաքականապես պատրաստ: Քաղաքական կուսակցությունը հասարակական ակումբ չէ։ Սա կառույց է, որի առաջնորդը պետք է համապատասխանի նվազագույն չափանիշների՝ լինի գրագետ և խոսքի պատասխանատվություն ունեցող մարդ,տիրապետի բարեվարքության կանոններին, ունենա քաղաքական պատրաստվածություն և դեբատի ունակություն, կարողանա հանրությանը ներկայացնել կուսակցության դիրքորոշումը։
Եթե կուսակցության ղեկին կանգնած է գրագիտության հետ մեղմ ասած խնդիրներ ունեցող, անպատրաստ մարդ, ապա պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի վիճակում կլինի կուսակցությունը դե ֆակտո քաղաքական դաշտում։
Ինչպե՞ս կարող է նման ղեկավարը մասնակցել քաղաքական բանավեճերի, եթե անգամ հրապարակային խոսքը ցույց է տալիս՝ նա պատրաստ չէ այդ պատասխանատվությանը։
Հարց է առաջանում, որտե՞ղ է եղել կուսակցության նախագահը այս 12 ամիսների ընթացքում…
Երբ կառույցի հիմնադիրը, պատվավոր նախագահը դժվարության մեջ է, կուսակցության նախագահը պարտավոր է առաջնորդել, համախմբել, կանգնել կողքին։ Սակայն, շուրջ մեկ տարվա ընթացքում ակնհայտ է դարձել, որ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը չի կազմակերպել ժողովներ կամ հանդիպումներ, հանդես չի եկել քաղաքական ելույթներով, չի համախմբել կուսակցության անդամներին, չի ստանձնել առաջնորդի դեր։
Փաստացի կուսակցությունը մնացել է մի մարդու հույսին, ով փակված է բանտի պատերի ներսում, բայց շարունակում է լինել այդ կառույցի գլխավոր շարժիչ ուժը՝ իր խոսքով, իր պայքարով, իր կամքով։
«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, ինչպես ասում են, դարձել է իր ստեղծած կուսակցության սեփական «ռեժիսորը, սցենարիստը, խոսողը և ներկայացնողը»։
Իսկ հարց է առաջանում՝ այդ դեպքում կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը ի՞նչ գործունեություն է իրականացնում։
Միասնության փոխարեն՝ իր գլխավորությամբ վարկաբեկում և ներքին պառակտում : Փոխանակ կուսակցությունը միավորվեր ծանր պահին, մենք տեսանք հակառակ գործընթացը՝ մարդկանց վարկաբեկում, ներսում բաժանումների խորացում, սոցիալական հարթակներում վիրավորական բառապաշար, հանրային կերպարի արժեզրկում։
Անի Խուդավերդյանը, լինելով կառույցի առաջին դեմքը, հանրային դաշտում շրջանառում է սպառնալիքներ, վարկաբեկման փորձեր, «կոմպրոմատների» միջոցով ճնշում գործադրելու և այլ մեթոդների մասին խոսակցություններ, որոնք քաղաքական մշակույթին ոչ միայն անհարիր են, այլ ավելի շատ հիշեցնում են քրեական ենթամշակույթին բնորոշ գործելակերպ։
Քաղաքական կուսակցության նախագահը չի կարող առաջնորդվել վախի, պառակտման և անձնական հաշվեհարդարի տրամաբանությամբ։ Նա պարտավոր է պահպանել արժանապատվություն, բարեվարքություն և քաղաքակիրթ խոսքի սահմաններ՝ անկախ ներքին տարաձայնություններից՝ կուսակցության անդամների, թիմակից-աջակիցների նկատմամբ:
Եթե մարդը չի տիրապետում բարեվարքության կանոններին, ապա նա չի կարող լինել քաղաքական առաջնորդ։
Խուդավերդյան Անի, եթե ձեր նպատակը կուսակցությունը դրսի ուժերի հետ քանդելն էր՝ դա հաջողվել է, ձեր նպատակը եղել է ներսից թուլացնել կառույցը, ապա ցավալիորեն այդ արդյունքը տեսանելի է, բայց պետք է հիշել՝ սա Վարդան Ղուկասյանի ստեղծած կառույցն է, և այդ մարդն ունի իր վաստակն ու դերը կուսակցության պատմության մեջ։
Հետևաբար որևէ մեկը չի կարող այդ կառույցում մնալ ու ղեկավարել այն կերպ, որը վնասում է կուսակցության հիմքերին ու հանրային վստահությանը։
Որպես քաղաքացի, որպես պոտենցիալ ընտրող՝ ես չեմ կարող վստահել մի կուսակցության, որի ղեկին կանգնած է մարդ, ով
քաղաքականապես պատրաստ չէ, ով չի՛ տիրապետում բարեվարքության նորմերին, վարկաբեկում է կուսակիցներին և թիմակից-աջակիցներին և չի՛ կատարում նախագահի պարտականությունները։
Որոշումը, իհարկե, պատվավոր նախագահի և կուսակցության շտաբի պետի ձեռքում է, բայց հանրությունն ունի իրավունք հարցնելու. կարո՞ղ է նման մարդը շարունակել մնալ կուսակցության նախագահ։
Ժամանակն է, որ քաղաքական դաշտում առաջնորդվեն ոչ թե անգործությամբ ու ներքին պայքարներով, այլ արժանապատվությամբ, գրագիտությամբ, սկզբունքներով և իրական ծառայությամբ ժողովրդին։
Անի Խուդավերդյան, կհանդիպենք՝ դատարանում
Շարունակելի…
Գայանե Մանուկյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել…

22 ժամ ago

3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ…

1 օր ago

Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մոտ 400 ՔՊ պատվիրակ մասնակցել է 2026…

2 օր ago

Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից

Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից: ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս…

2 օր ago

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել է ԱՄՆ-ում վիզայի խախտումների Ռիսկերին։«Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք…

3 օր ago