Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը
Tue, 13 Oct 2026 23:30:11 +0400
Արքայազն Հարին ասել է, որ իր կինը՝ Մեգան Մարքլը, հանդիսանում է իր դեպրեսիայի պատճառներից մեկը, որում գտնվում է Կանադա տեղափոխվելուց հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ 42-ամյա Սասեքսի դուքսը պատմել է, որ թագավորական պարտականություններից հրաժարվելուց եւ Մեգան Մարքլի հետ կապված սկանդալից անմիջապես հետո նա իրեն զգացել է լիովին ոչ պիտանի։ Կանադայում, որտեղ զույգը տեղափոխվել էր այդ ժամանակ, որպեսզի հանգստանար եւ մտորեր, արքայազնի մոտ ադրենալինի ճգնաժամ է սկսվել։ Նման բան նա երբեք նախկինում չէր զգացել։ Երկու շաբաթ, ըստ Հարիի, ինքը գտնվել է դեպրեսիայի մեջ, եւ զգացել է, որ պարզապես ոչինչ անել չի կարող առանց ադրենալինի։ Արքայազնը նաեւ խոստովանել է, որ արքայական ընտանիքում ապրելով, նա չի կարողացել մոր՝ արքայադուստր Դիանայի կորուստը լիովին սգալ եւ հաղթահարել։ Պարտականությունները, որոնք պարտավոր է եղել կատարել, նրա մոտ տագնապային պոռթկումներ են առաջացրել։ Մոր մահից միայն քսան տարի անց է նա կարողացել այդ վշտի հետ հաշտվել ու այն հաղթահարել, խոստովանել է Հարին։ Ներկայումս պահպանում է տանօրյակի օրենքը, երբ տասը օր պարտադիր գտնվում է կնոջից եւ երեխաներից հեռու, որպեսզի պահպանի իր նյարդային հոգեբանական կայուն վիճակը։