Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Thu, 26 Nov 2026 23:55:25 +0400


Մի խաբվեք հարթ ու սահուն խոսքին, նկատեք այդ խոսքի թերություններն ու հակասականությունը: Ընդամենը մեկ ժամ բրիֆինգ է տալիս և հակասում ոչ միայն իր նախկին ասածներին, այլ նույն բրիֆինգում իր իսկ նախորդ ասածներին (ցավոք, լրատվամիջոցների բոյկոտ կազմակերպել դեռ չի հաջողվում):

Մի դեպքում` քննիչ չի, որ ստույգ ասի, թե ինչ պատիժ է հասնում ու դեմոկրատ է` «թալանչիներին» թույլ է տալիս ՔՊ համայնքապետի թեկնածու առաջադրվեն, իսկ մյուս դեպքում` դատավոր է, ասում է` ինչպե՞ս կարող էինք 18-ի միտինգները խոչընդոտած Դավիթ Համբարձումյանին չդատել և Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ թողնել` ես Հրապարակում դա ասել եմ, ժողովուրդը ծափ է տվել:
Երբ ասում են` նման բան ասելու իրավունք չունես, դա դատական իշխանության վրա ճնշում է և իրավասություններիդ գերազանցում: Ասում է` ինչի` ես կարծիք հայտնելու իրավունք չունե՞մ: Չէ, չունես, տգետ: Քո կարծիքը շարքային քաղաքացու կարծիք չի` վարչապետի կարծիք է և անուղղակի հրահանգ:

Հո Սահմանադրության մեջ չէի՞ն գրելու ճնշումներ գործադրելու և լիազորություններդ չարաշահելու բոլոր եղանակներն ու ձևերը, որ գլուխդ մտներ` ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը: Որ գիտակցեիր` քո յուրաքանչյուր խոսքը կարող է պատերազմի ու կոնֆլիկտի պատճառ դառնալ, միջպետական հարաբերություններ փչացնել, մարդկային ճակատագրեր խեղել, քաոս առաջացնել:

Այնպես որ դու հրապարակներում հոխորտացող և «Արցախը Հայաստան է ու վերջ» բղավողից մի քանի տարում վերածվես հայկական ազգային պարից սարսափող ու ազգային հերոսի մասին գեղարվեստական ֆիլմը պատերազմի սանձազերծման պատճառ համարող խղճուկ էակի:

6 երկարուձիգ սարսափի տարիներ է ապրել լրագրողների ու ընդդիմության վրա հերսը թափող այս անձնավորությունը: Սարսափում էր 21-ին, սարսափում էր 22-ին, հատկապես սարսափում էր 2023-ին` երբ Արցախը թողեց մեն մենակ ոսոխի առաջ և անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին խաբեց, թե` ոչ մի վտանգ արցախցիներին չի սպառնում:

Հետո խաբեց տավուշցիներին ու փորձեց իր վախերը փոխանցել նրանց, թե` Կիրանցի կեսը չտանք` պատերազմ կլինի, եկեք տանք, որ հետո մեր հողերը հետ ստանանք: Հետո խաբեց 26-ին, թե` եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի: Հիմա խաբում է` եթե Սահմանադրությունը չընդունենք, խաղաղության համաձայնագիրը չկնքենք` պատերազմ կլինի:

Վախենում է Արարատ սարի սիմվոլից, մեր զինանշանից, Արևմտյան Հայաստան տերմինից, Անկախության հռչակագրի ու Արցախի հիշատակումից, գերիների մասին խոսելուց, Ջերմուկի ու Սև լճի տարածքից թշնամու զինուժի դուրս գալը պահանջելուց, թշնամու սահմանախախտ հանցագործին դատելուց… ինչի՞ց չի վախենում…

Վախենում ես` հեռացիր, մեզ ազատիր վախկոտ ղեկավար ունենալու ամոթից, քեզ` այս վախերից…շաքար կստանաս…բայց, ցավոք, վախենում է նաև պաշտոնը թողնելուց…ինչպես ազատել գոնե այս վախից, որ մենք էլ ազատվենք իրենից…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

42 րոպե ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

56 րոպե ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

1 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

1 ժամ ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

1 ժամ ago

«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին Thu, 26 Nov 2026 23:02:50 +0400 ԱԺ…

1 ժամ ago