«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ քննարկումների թեմա է դարձել, թե ով է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը։
Փետրվարի 13-ին մեկնարկած և երեք օր շարունակված ՔՊ-ի ներքին ընտրությունների արդյունքներով պարզվել է, որ կանանց շրջանում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հատկանշական է, որ համեմատաբար վերջերս ՔՊ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան, օրինակ, կուսակցության երկարամյա թիմակից համարվող ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը կամ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, որին Փաշինյանն անվերապահորեն վստահում է։ Կարճ ասած՝ տհաճ իրավիճակ է ստեղծվել ՔՊ-ում։
Կանանց վարկանիշային այս «մրցավազքում» երկրորդ հորիզոնականում է պատգամավոր Ալխաս Ղազարյանը, նրան հաջորդում են Արուսյակ Ջուլհակյանն ու Հասմիկ Հակոբյանը։
Այժմ ՔՊ-ում լարված սպասում են մարտի 27-28-ին նախատեսված փակ քվեարկությանը, որի արդյունքում վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակի համարակալումը։ Հատկապես ինտրիգային է համարվում երրորդ համարը՝ այն դիրքը, որը կուսակցության ներսում համարվում է առանցքային և քաղաքականապես կշռադատված որոշման արդյունք։
Իսկ կշռադատված որոշումը չի կարող լինել պատահականություն, որ կասկածելի անցյալով և IQ-ով ինչ-որ կերպար դառնա իշխանական առաջին կինը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
Խոսողը հայ չէ Thu, 12 Mar 2026 09:00:00 +0400 Լսում ես Եվրախորհրդի կամ որեւէ այլ…
«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանի, «Միասնության թեւերի» հետ կարող էինք համագործակցել, եթե ուզենային, բայց չեն ուզում Thu,…
«Հրապարակ»․ 3 հազար դրամի համար վարույթ են սկսել Thu, 12 Mar 2026 08:15:00 +0400 Վերջերս…
«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում Thu, 12 Mar 2026 08:10:00 +0400 ՀՀ…
«Հրապարակ»․ Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է Thu, 12 Mar…
«Հրապարակ»․ Ով է եղել Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը Thu, 12 Mar 2026 08:00:00 +0400…