armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց

Հանրապետությունում աղմկահարույց կրակոցներն ու ապօրինությունները ունեցան իրենց հետևանքները։ Պաշտոնից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ պաշտոնանկ արվի նաև ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։ Ինչպես նաև պաշտոնանկություններ են սպասվում Երևանի քրեական վարչություններում։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սպայական անձնակազմի հետ։
Նախարարը բավականին խիստ է եղել և հայտնել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են ու կշարունակեն թերանալ աշխատանքում, և բավականին խիստ զրույց է ունեցել։
Հրատապ խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
ՀՀ ՆԳ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Հիմա էլ Ozon-ի վրա են հարձակվել․ 300 մարդ տարհանվել է Օրենբուրգում

Հիմա էլ Ozon-ի վրա են հարձակվել․ 300 մարդ տարհանվել է Օրենբուրգում Sun, 23 Aug 2026…

6 րոպե ago

Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի

Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի Sun, 23 Aug 2026 10:45:54 +0400 Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և…

20 րոպե ago

Ղազախստանում խորհրդարանական ընտրություններ են․ այս անգամ յուրահատուկ են

Ղազախստանում խորհրդարանական ընտրություններ են․ այս անգամ յուրահատուկ են Sun, 23 Aug 2026 10:30:38 +0400 Օգոստոսի…

36 րոպե ago

Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին

Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին Sun, 23 Aug…

51 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում Sun, 23 Aug 2026 10:00:22 +0400 5,1 մագնիտուդ ուժգնությամբ…

1 ժամ ago

Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան Sun, 23 Aug 2026 09:45:52 +0400 Թուրքական…

1 ժամ ago