«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան

Կարծում եմ՝ առաջնահերթ հարցը Հայաստանի համար այս երկրի այսօրվա ղեկավարին, քանի որ նա այս ծանրությունը, այս պատասխանատվությունը չի կարողանում էֆեկտիվ տանել, փոփոխումն է, բայց մեր քայլերն ամբողջությամբ միտված են նրան, որ ունենանք մեր հասարակության աջակցությունը։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Հարցին՝ իշխանությունը վստահ է, որ ի վերջո վարչապետ է դառնելու Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Սամվել Կարապետյանը՝ որպես գործիչ իր մասշտաբով հաստատ, և այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, հաստատ նա չունի այդ խնդիրը և չի էլ կարող ունենալ, ով որ հասկանում է մասշտաբները, նա կհասկանա, որ այս ծանրության տակ մտնելով՝ նա մինչև վերջ գնալու է, և մինչև վերջը նշանակում է երկրում աղքատության հաղթահարումը, անվտանգության ապահովումը: Նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած՝ Հայաստանում այս պրոցեսը սկսելով, յոթ ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով՝ նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է այդ փոփոխություններն իր դեմքով: Մեր վարչապետի թեկնածուն, իհարկե, Սամվել Կարապետյանն է»։
Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաև հարցին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ նախկին որևէ նախագահ չպետք է ղեկավարի Հայաստանը՝ արդյոք այս սկզբունքը անփոփո՞խ է․ «Դա մեր տեսլականն է, բոլոր հարցումներով ընդդիմադիր առաջին ուժը Սամվել Կարապետյանի ուժն է, և մենք վստահ ենք, որ այդ ճանապարհով ենք մենք բերելու փոփոխություններ։
Ես համակարգում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, մեր քաղաքական պրոցեսների համակարգողն եմ։ Կյանքիս ընթացքում ես Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ։ Ես ֆիզիկապես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին մի անգամ։ Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ, Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել։ Այս յոթ-ութ ալեկոծ ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ և դրանից առաջ էլ ամբողջ իմ կյանքի ընթացքում։ Ոչ մի շփում։
Մեր երկրի այսօրվա կառավարությունը մի հատ երգ ունի։ Այդ երգը, որպեսզի ինքը իր անկարողությունը, իր տնտեսական թուլությունը, որ տնտեսական գործիչներ չունեն, աղքատության մակարդակի ութ տարվա ընթացքում աղքատությունը, որ չի կարողացել նվազեցնել, երկրում թանկացումները հիմնավորել չկարողանալը բերում է մի բանի՝ նա ուղղակի ամեն անգամ աշխատում է համակարգի մեջ չթողնել նոր գործիչներ։ Նա կռվում է, ամբողջ կյանքում այդ մարդիկ կռվել են նույն գործիչների հետ»,-նշել է նա։
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին Sun, 15 Nov 2026 10:15:54 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

16 րոպե ago

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան Sun, 15 Nov 2026…

31 րոպե ago

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում Sun, 15 Nov 2026 09:45:01 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է,…

47 րոպե ago

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում Sun, 15 Nov 2026 09:30:58…

1 ժամ ago

Պարտադիր պահանջ․ հիշեցում

Պարտադիր պահանջ․ հիշեցում Sun, 15 Nov 2026 09:15:43 +0400 Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝…

1 ժամ ago

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Sun, 15 Nov 2026 09:00:33 +0400 Նոյեմբերի 14-ին՝ ժամը…

2 ժամ ago