Ուրեմն այսպես…
Ես Լիլիթ Սեյրանի Կուջոյանս, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածուս, բազում անպտուղ զույգերին բալիկներ պարգևած և նրանց օջախներում օրհնանքով հիշվող կին եմ։
Ես առողջապահության կազմակերպիչ եմ, հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար եմ, ողջ կյանքս` բացի մասնագիտական և կառավարման գործունեությունից, ակտիվ հասարակական կյանք եմ ունեցել մշտապես, ի տարբերություն ոմանց, ովքեր բոլոր իշխանավորների օրոք «ի հայտ են գալիս պատվերով», պաշտոնից- պաշտոն, կամ էլ` ընտրություններից ընտրություն։
Առանց հովանավորության` իմ գիտելիքների ու աշխատասիրության հաշվին նվաճել եմ բազում ձեռքբերումներ, նաև ստացել վատաբանողների ու չարակամների մի խմբակ, ովքեր առիթը բաց չեն թողնում` իմ անթիվ-անհամար որակավորումները զեղչելու հաշվին, ինքնահաստատվեն։
Դրանց նմաններին «տեղ տալով», ոմանք փորձում են ինձ արժեզրկել։ Ծիծաղելի է…
Միշտ համարել եմ, որ բժիշկը` ամենահարգված մասնագիտության կրողը, պետք է ունենա ակտիվ սոցիալական դիրքորոշում, օրինակելի լինի այլ խավերի համար։
Բացի այդ, ստանալով պետական կառավարման համար անհրաժեշտ մի քանի որակավորումներ, նաև` ներկա պահին- կանանց քաղաքական առաջնորդության դասընթացների ավարտին մոտենալով, որոշում եմ կայացրել, որի մանրամասները կներկայացնեմ որոշ ժամանակ անց…
Հաշվի առնելով վերջին երկու օրերին տարօրինակ մի քանի դրվագներ, առայժմ կզուգաշցնեմ ընդհանուր տեքստով…
Ոչ մի քաղաքական ուժից ոչ մեկը` կասկածելի կենսագրությամբ ու վարքականոնի տեր սուբյեկտ/ ուհի, ինձ չզանգի ու չասի, թե ինչ հրապարակային գրառմամբ իմ էջում հանդես գամ:
Առավել ևս, ոչ մեկ իրավունք չունի թելադրելու ինձ որևէ մեկի մասին գովերգման կամ պախարակման վերաբերյալ նյութ գրելու կամ չգրելու վերաբերյալ :
Քաղաքական կեղտաջրերը մի փորձեք լցնել ձեզ հետ առնչություն չունեցողների վրա:
Իրական պայքարող` առողջությունը ու ներուժը արդարության հաղթանակի համար ներդրած կնոջ անունը ու բարի համբավը արատավորելու փորձերի ու որևէ ձև ծամծմելու համար դաժան կպատժվեք:
Նաև տեղեկացրեք ձեր տարատեսակ «պաշտոնից կես րոպե պակաս»-ներին, որ բժշկին, ում հետ չունես ընկերական հարաբերություններ, առավելևս գիտական կոչումով անձին, հատկապես քեզանից տարիքով ավագին, զանգելուց կամ գրելուց անունով չդիմելու տարրական կուլտուրա գոյություն ունի, որպեսզի դիմացինը ցանկություն ունենա հետդ հաղորդակցվելու։
Հա, մեկ էլ թարգեք էդ էժանագին հնադարյան բամբասանքը, երբ կնոջը վարքաբեկելու այլ ձև չեք գտնում, լեզվանի եք որակում :
Ամոթ է, այդքան մի ցածրացեք :
Հետընտրական ու հետպաշտոնեական կյանք էլ կա, մի՛ մոռացեք:
Փողն էլ մշտական չի լինում, առավելևս դրա քանակը ու թվացյալ ազդեցությունը :
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ…
Lilit Kujoyan
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր