Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

TV-ներին պատժելու համար բրիտանացի դեսպանին կանչել են Վրաստանի ԱԳՆ

TV-ներին պատժելու համար բրիտանացի դեսպանին կանչել են Վրաստանի ԱԳՆ

Thu, 26 Feb 2026 17:00:00 +0400


Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ «Իմեդի» և Post TV հեռուստաալիքների նկատմամբ Լոնդոնի կողմից սահմանված պատժամիջոցների կապակցությամբ։

«Մենք պահանջում ենք բացատրություն այս որոշման հիմքերի վերաբերյալ», – ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Նախարարը Մեծ Բրիտանիայի որոշումը անվանել է «ցինիկ»։

Նա հավելել է, որ սա խոսքի ազատության հարց է, և պատժամիջոցների կիրառումը պահանջում է լուրջ հիմնավորում և արդարացում։

Ավելի վաղ Լոնդոնը հրապարակել էր պատժամիջոցների նոր ցանկ, որում ներառել էր վերոհիշյալ վրացական հեռուստաալիքներին՝ իբր Ռուսաստանի պաշտոնական քարոզչությանն աջակցելու և տարածելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով