Ընտրակաշառք տալուն էլ ձեւ կա

Ընտրակաշառք տալուն էլ ձեւ կա

Thu, 26 Feb 2026 17:45:39 +0400


Այս տարի ընտրակաշառքները կբաժանեն օրենքով սահմանված կարգով: Գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային քարտերին, որ «տասովչիկները», հանկարծ, դրա մեջ փող չաշխատեն: Այս նորարարությունն առաջինը կփորձարկվի թոշակառուների վրա: Ապրիլի 1-ից հետո, այսինքն՝ ապրիլի 3-ին կամ 4-ին, նրանք հաճելիորեն կզարմանան, երբ իրենց քարտին նստի մի քիչ ավելի մեծ գումար, քան իրենց խղճուկ կենսաթոշակն է: Այս մասին վարչապետը հստակ է արտահայտվել՝ ասելով, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան: Նա, իհարկե, որեւէ կերպ չի ակնարկել, որ ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու նոր ձեւ են գտել, բայց մենք էլ հո հավ չե՞նք ու այնքան խելք ունենք, որ հասկանում ենք, թե ինչ է նշանակում ընտրություններից առաջ թոշակների բարձրացումը: Ի դեպ՝ ինչքանո՞վ են բարձրանալու թոշակները, 10, 20, 30 հազարով… Ինքն ասում էր, որ թոշակառուն չի իմանա՝ ինչպես ծախսել հավելյալ 10 հազարը: Մի՞թե հիմա, երբ ընտրությունների շեմին ենք եւ, ի դեմս թոշակառուների, ունենք օդից կախված 600 հազարի չափ քվե, 10 հազարից քիչ են «բարձրացնելու»:

Մեր հարեւան Շմավոնը, օրինակ, մտածում է, որ բարձրացումը կկազմի 10 հազար դրամ, մի այդքան էլ «քեշբեքով» հետ կգա: Այսինքն՝ 20 հազարի հույս ունի եւ ՔՊ-ին քվե չի տա, եթե «բազառը» կանգ առնի 20 հազարից ներքեւ: Չգիտեմ, կապրենք՝ կտեսնենք: Անձամբ ես Շմավոնի չափ լավատես չեմ ու չեմ կարծում, որ «քեշբեքի» տոկոսն ավելացնելուց բացի, հավելյալ 10 հազար դրամ էլ կնստեցնեն քարտիս: Հենց թեկուզ այն, որ համաշխարհային ստախոսը հայտարարել է «ընտրակաշառքով» համեմված թոշակները ապրիլի 1-ից տալու մասին, իմ մեջ լուրջ կասկածներ են առաջացրել: Ինչո՞ւ հատկապես «խաբելու» օրվանից:
Բայց չընկնենք դավադրու­թյունների տեսության բաղերը եւ փորձենք հասկանալ, թե ՀՀ վարչապետը որտեղից է փող ճարել՝ թոշակները բարձրացնելու համար: Մեր բյուջեն այդ հնարավորությունը չունի, պարտքերը խեղդում են՝ տոկոսը հազիվ ենք տալիս, հարկահավաքների շրջանում համատարած կոռուպցիան է մոլեգնում, ներդրումները՝ 0, տնտեսությունը՝ 0, արտահանումը՝ 0, մի կերպ պարգեւավճարներ են բաժանում…Բյուջեն էլ անցած տարվա վերջին է հաստատվել` տնտեսագետներն ասում են, որ թոշակների բարձրացում 2026 թվին նախատեսված չէ: Ու հանկարծ՝ թոշակների բարձրացում: Այստեղ է, որ սկսում ես հասկանալ, թե սա ինչ բարձրացում է, թե ով կարող է այդ փողը տված լինել եւ, ամենակարեւորը` ինչ նպատակով:

Նարեկ Կարապետյանը նկատում է, որ ՀՀ իշխանություններն այս քայլին գնացել են «Ուժեղ Հայաստանի»՝ թոշակները բարձրացնելու նախընտրական խոստումներից դրդված կամ վախեցած: Բան չունեմ ասելու, դա էլ կա, բայց եթե փող չլիներ, ՀՀ իշխանությունները, ինչ է` իրենց մսի՞ց էին պոկելու այդ հավելյալ գումարները: Ուրեմն մի տեղից եկել է, չէ՞, տվել են, չէ՞… Պարզ չէ՞, միթե, որ գնացել, իր «բարեկամների» մոտ ուզվորություն է արել, բացատրել, որ եթե «ընտրակաշառքի» համար փող չտան, ինքը չի կարող վերընտրվել: Դե, նրանք էլ «քցել-բռնել» են, որ էդ փողը պետք է տրվի, քանի որ իրենց համար ավելի ընդունելի ղեկավար, քան Հայաստանի գործող վարչապետն է, չեն գտնելու: Հազիվ թե դա Թրամփը եղած լինի, քանի որ նա այսպիսի մանր-մունր հարցերով չի զբաղվում: Փոխարենը՝ Էրդողանը կամ Ալիեւը սիրով կընդառաջեին… Բա էլ ո՞ր օրվա քիրվաներն են, որ այդ գումարը չտային մի մարդու, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար ավելի շատ բան է արել, քան հենց իրենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գործող նախագահները:

Հայաստանում կա մոտ 600 հազար թոշակառու: Համարենք, որ նրանցից ընտրության կգնա կեսը՝ 300 հազարը: Այդ թիվը, անշուշտ, բավարար չէ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ստանալու համար: Հետեւաբար, փող է պետք՝ նաեւ թոշակ չստացողներին շահագրգռելու համար: Ուսուցիչներ, բժիշկներ, զինծառայողներ, ուսանողություն… Այս մարդիկ հո ապուշ չե՞ն, որ առանց հավելյալ աշխատավարձ ու կրթաթոշակ ստանալու ձայն տան ՔՊ-ին: Եվ, ուրեմն, պետք է սպասել, որ վարչապետը նրանց եւս մի գեղեցիկ օր կուրախացնի՝ քարտերին հավելյալ գումարներ նստեցնելով: Դա կարող է լինել «քաղաքացու օրը» կամ, ասենք, մայիսի մեջ մի օր՝ 7-ին, 8-ին՝ ԱԺ-ով իր վարչապետ դառնալու կապակցությամբ: Դեռ ինչե՜ր ենք տեսնելու…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ

Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ Fri, 27 Feb 2026 10:30:21 +0400 Մոսկվայի քաղաքապետ…

3 րոպե ago

Աննա Հակոբյանը շարունակել է ներկայանալ որպես «ՀՀ վարչապետի տիկին»

Աննա Հակոբյանը շարունակել է ներկայանալ որպես «ՀՀ վարչապետի տիկին» Fri, 27 Feb 2026 10:22:04 +0400…

11 րոպե ago

Իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի»

Իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի» Fri, 27 Feb 2026 10:19:35 +0400…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել

«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել Fri,…

18 րոպե ago

Возвращение Месропа Маштоца

Возвращение Месропа Маштоца Fri, 27 Feb 2026 10:08:52 +0400 2025–2026 учебный год начался со скандала:…

24 րոպե ago

Լոնդոնում քննարկել են Արցախի հետ կապված հարցը․ Բաքուն խառնվել է իրար

Լոնդոնում քննարկել են Արցախի հետ կապված հարցը․ Բաքուն խառնվել է իրար Fri, 27 Feb 2026…

33 րոպե ago