Բանակցողների կազմը կփոխվի՞․ ինտրիգներ Սպիտակ տանը

Բանակցողների կազմը կփոխվի՞․ ինտրիգներ Սպիտակ տանը

Fri, 11 Sep 2026 13:45:32 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Վիթքոֆի եւ Ջարեդ Քուշների՝ Մոսկվա եւ Կիեւ կատարած այցերից հետո միջազգային մամուլում սկսել են բավականին ինտրիգային լուրեր տարածվել, ըստ որոնց` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆը պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ ուկրաինական կարգավորման բանակցային պրոցեսում։ Սակայն Ռեթքլիֆի՝ ամերիկյան բանակցողների խմբում ներառվելու հարցով նախագահ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Financial Times-ի հոդվածում կարդում ենք, որ Սպիտակ տունը վաղուց է ուսումնասիրում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով զբաղվող թիմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու հնարավորությունը։ Դա հատկապես օրակարգային դարձավ Միացյալ Նահանգներ-Իրան առճակատման ֆոնին։ Հոդվածում նաեւ ասվում է այն մասին, որ Ռեփքլիֆի եւ Վիթքոֆի միջեւ պայքար է գնում՝ ամերիկյան բանակցային խմբի ղեկավարի կարգավիճակի համար։

Financial Times-ը նշում է, որ Թրամփի վարչակազմը տարբեր սցենարներ է մտածում։ Քննարկվում է նաեւ Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հարցը, որպեսզի դիվանագիտական երկխոսության համար կապի ուղի բացվի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ։ Վիթքոֆը հույս ունի, որ կպահպանի հատուկ դեսպանորդի իր պաշտոնը, որպեսզի կենտրոնանա մերձավորարեւելյան հակամարտությունների կարգավորման վրա։ Միաժամանակ, նա կարող է շարունակել աշխատել նաեւ ուկրաինական կարգավորման թիմում՝ գործելով Ռեթքլիֆին զուգահեռ։ Հիշեցնենք, որ ամերիկյան հետախուզական համայնքի բարձրաստիճան պաշտոնյան օգոստոսի վերջին էր եղել Մոսկվայում։ Ու մինչ ինտրիգային խոսակցությունները շարունակվում են, Սպիտակ տնից հնչեց հերքում, ըստ որի՝ Financial Times-ի վերոնշյալ հրապարակումը համարեցին իրականությանը չհամապատասխանող։

Հերքմամբ հանդես էր եկել Սպիտակ տան խոսնակի տեղակալ Աննա Քելին՝ սոցկայքի իր էջում գրելով այդ մասին։ Իր գրառման մեջ Քելին հայտարարեց, որ Քուշներն ու Վիթքոֆը շարունակում են աշխատել այդ ուղղությամբ։ Նա FT-ի անանուն իրազեկ աղբյուրները որակեց որպես ցածր մակարդակի աղբյուրներ, որոնք պատկերացում չունեն գործընթացի մասին։ Միաժամանակ նաեւ հայտարարեց, որ պարբերակաի հայտարարությունը, թե Սպիտակ տունը հրաժարվել է հոդվածում բերված տեղեկությունները մեկնաբանել, իրականության հետ կապ չունեն, քանի որ հոդվածի լույս տեսնելուց հետո են իրենք ստացել մեկնաբանություն տալու գրավոր հարցումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության

Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության Sat, 03 Oct 2026 23:45:31 +0400 Լատվիացի իրավապահները հարցաքննել են…

2 ժամ ago

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ Sat, 03 Oct 2026 23:41:30 +0400 Սոցփաթեթների…

2 ժամ ago

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Sat, 03 Oct 2026 23:37:08…

2 ժամ ago

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը

Սննդամթերքը զգալի թանկացել է ամբողջ աշխարհում․ ահազանգում է ՄԱԿ-ը Sat, 03 Oct 2026 23:30:06 +0400…

3 ժամ ago

Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել

Այնթապի դպրոցի աշակերտուհի է մահացել Sat, 03 Oct 2026 23:23:03 +0400 Այնթապի թիվ 1 դպրոցի…

3 ժամ ago

Ռոնալդուի հետ սկանդալի պատճառով հավաքականը հետեւորդներ է կորցնում

Ռոնալդուի հետ սկանդալի պատճառով հավաքականը հետեւորդներ է կորցնում Sat, 03 Oct 2026 23:15:19 +0400 Ֆուտբոլի…

3 ժամ ago