Թանկացնեն, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել
Fri, 11 Sep 2026 13:53:27 +0400
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է տնտեսության և տարբեր ոլորտների դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ այն դիտարկելով որպես անկախության և պետականության ամրապնդման միջոց։
Ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկիրը որևէ ոլորտում չի պատրաստվում հրաժարվել դիվերսիֆիկացման ճանապարհից։
Նրա խոսքով՝ հնարավոր նոր իրավիճակներին Հայաստանը կարող է պատասխանել համապատասխան քայլերով՝ այդ թվում՝ գնային քաղաքականության փոփոխությամբ։
«Եթե նման իրավիճակներ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա օրինակ»,- ասել է նա: