Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո»

Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո»

Thu, 26 Feb 2026 18:52:13 +0400


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարենի գյուղում՝ Լոռի Բերդ համայնքում օրերս համայնքի թվով 750 ընտանիքների տրամադրվել են 20 կգ֊ոց սննդի փաթեթներ։ Դրանք բաժանվել են համայնքապետարանի, «Դիակոնիա» ԲՀԿ-ի և «Մեսենքինդերեն» կազմակերպության հետ ակտիվ համագործակցության շրջանակներում։ Գրում է «Փաստինֆո»-ն։

Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի ստորագրել է Ազգային Ժողովի ընտրությունների նշանակման օրը, ինչը ենթադրում է, որ այս կամ այն քաղաքական ուժի հետ ասոցացվող բարեգործության կազմակերպությունները չեն կարող բարեգործությամբ զբաղվել, դա կարող է ընկալվել որպես ընտրակաշառք։

Տվյալ պարագայում՝ բարեգործության մասին հայտարարությունը հրապարակվել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում՝ 3 օր առաջ՝ կցելով նաեւ սննդային օգնության փաթեթները, իսկ դրան նախորդող մի քանի այլ հրապարակումներ վերաբերում էին արդեն Սուրեն Պապիկյանի գործունեությանը. համայնքապետարանը հայտնում էր, թե որքանով են հպարտանում Պապիկյանով։ Նման պայմաններում շատ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ասել, որ համայնքապետարանը չի ասոցացվում որեւէ քաղաքական ուժի հետ, երբ լծված են կոնկրետ քաղաքական ուժը ներկայացնող պաշտոնյայի քարոզչության գործին։
Ի դեպ, «Մեսենքինդերեն» ընկերությունը հոլանդական է, որը ակտիվ գործունեություն է իրականացնում, Ալբանիայում, Մոլդովայում և Հայաստանում, դե իսկ Հայաստանում մոլդովական սցենար կիրառելու հնարավորության ջատագովը հենց ՀՀ իշխանություններն են։

«Փաստինֆոն» փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ և ճշտել, թե բարեգործության օրենքի արգելքի մասին տեղյա՞կ է, թե ոչ։ Զրույցի սկզբում Ներսիսյանն ամենևին էլ դեմ չէր մեզ հետ զրուցել, սակայն երբ տեղեկացրինք, թե որն է լինելու զրույցի թեմա՝ պարզվեց Ներսիսյանի մոտ հրատապ խորհրդակցություն կա ու նա շտապես անջատել լսափողը՝ խոստանալով քիչ անց կապ հաստետել մեզ հետ։

Հետադարձ զանգ Ներսիսյանից մենք իհարկե չստացանք, սակայն զրույցից վայրկյաններ անց համայնքապետարանի էջից անհետացան բարեգործության մասին գրառումը և լուսանկարները, որոնք իհարկե մենք հասցրել էինք պահպանել։ Ստացվում է, որ համայնքապետարանում հրաշալի գիտակցում են, որ բարեգործությունն այս փուլում կարող է ընկալվել որպես ընտրակաշառք։

Հ. Գ.

Նյութն արդեն հրապարակված էր, երբ մեզ հետ կապ հաստատեց համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը՝ պնդելով, թե բարեգործական ծրագիրն իրականացվել է հունվարին։ «Պարզապես կազմակերպությունները դոնորների հետ պետք է համաձայնեցնեին, թե ինչ տարբերակով են ցանկանում, որ մենք իրենց շնորհակալություն հայտնենք՝ մենք ավելի ուշ ենք ստիպված եղել հրապարակումն անել։ Սա մեր շնորհակալության ձևն էր՝ այդ կազմակերպություններին։

Շաբաթ- կիրակի եկել են, բաժանել ու գնացել, ասում էին՝ մենք կասենք, ոնց անենք ու մոտ 20 օր ուշացած են ասել, բայց հետո որոշվեց, որ պետք է հեռացնենք էջից ու այսօր արդեն հեռացրել ենք»,-ասաց նա։

Նկատենք, որ նյութը հեռացվել է մեր զանգից րոպեներ անց, իսկ համայնքապետը հետ է զանգել՝ մեկնաբանության համար, արդեն ժամեր անց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհի 7 հրաշալիքներից մեկի մնացորդները հանել են ծովի հատակից

Աշխարհի 7 հրաշալիքներից մեկի մնացորդները հանել են ծովի հատակից Thu, 26 Feb 2026 23:59:32 +0400…

8 ժամ ago

Նիկոլի հերթական ճոխ խոստումը մեռավ

Նիկոլի հերթական ճոխ խոստումը մեռավ Thu, 26 Feb 2026 23:47:55 +0400 Նիկոլի հերթական ճոխ խոստումը…

8 ժամ ago

Եւս մեկ սկանդալային պաշտոնակություն՝ մանկապիղծի հետ կապերի պատճառով

Եւս մեկ սկանդալային պաշտոնակություն՝ մանկապիղծի հետ կապերի պատճառով Thu, 26 Feb 2026 23:45:07 +0400 Դավոսի…

8 ժամ ago

Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը

Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը Thu, 26 Feb 2026 23:06:21 +0400 Կյանքից հեռացել է երգիչ…

8 ժամ ago

Սպիտակ տան մաքսային քաղաքականությունը սպառնում է ամերիկյան տնտեսությանը

Սպիտակ տան մաքսային քաղաքականությունը սպառնում է ամերիկյան տնտեսությանը Thu, 26 Feb 2026 23:00:48 +0400 Ամերիկյան…

9 ժամ ago

Ամերիկացիները սկսել են ընդօրինակել չինացիներին

Ամերիկացիները սկսել են ընդօրինակել չինացիներին Thu, 26 Feb 2026 23:00:00 +0400 Միացյալ Նահանգներում որոշ ամերիկացիների…

9 ժամ ago