Հայտնի երգիչը փոխվարչապետին դատի է տվել
Thu, 26 Feb 2026 19:30:51 +0400

Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը դիմել է դատարան, պահանջելով, որպեսզի Իսպանիայի փոխվարչապետ Յոլանթա Դիասը հրաժարվի իր այն հայտարարությունից, որոնք հիմնված են եղել երգչի երկու նախկին աշխատակիցների խոսքերի վրա՝ կապված նրա կողմից աշխատակիցների դեմ սեքսուալ ոտնձգություններ կատարելու հետ։ Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը։
Իգլեսիասը նաեւ պահանջում է վնասի փոխհատուցում։ Նրա փաստաբանը դիմել է Մադրիդի դատարան միջնորդությամբ՝ ներկայացնելով պահանջները։ Հակառակ դեպքում Իգլեսիասը պատրաստվում է սկսել քրեական պրոցես ընդդեմ փոխվարչապետ Դիասի։ Փոխվարչապետի հայտարարության համար հիմք է հանդիսացլ այս տարվա հունվարին elDiario թերթում հրապարակված հոդվածն այն մասին, որ երկու կին ենթարկվել են սեքսուալ ոտնձգության Խուլիո Իգլեսիասի կողմից, երբ աշխատել են նրա թիմում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր