Ամեն ինչ փոխվում է Մխիթարյանի համար. կավարտի՞ կարիերան

Ամեն ինչ փոխվում է Մխիթարյանի համար. կավարտի՞ կարիերան

Thu, 26 Feb 2026 22:45:22 +0400


Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտը կարող է լուրջ փոփոխությունների սկիզբ դառնալ Իտալիայի առաջնության առաջատար «Ինտեր»-ում։ Թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մեծ հավանականությամբ, վերջին խաղերն է անցկացնում միլանյան գրանդի կազմում։ Թեպետ երկու օր առաջ, տեղեկություններ կային, որ նրան նոր պայմանագիր է առաջարկվելու ևս մեկ տարով, բայց իրավիճակը, կարծես, փոխվել է :

Gazzetta dello Sport-ի պնդմամբ՝ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել վետերան ֆուտբոլիստին, ինչի հետևանքով կողմերը կարող են բաժանվել մրցաշրջանի ավարտին։ Սակայն սպասվող փոփոխությունները չեն սահմանափակվի միայն Մխիթարյանով․ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմում հնարավոր է լայնամասշտաբ վերադասավորում։ Կիսապաշտպանություն և պաշտպանություն՝ վտանգի տակ Միջին գծում ևս մի քանի առանցքային խաղացողների ապագան անորոշ է։ Էնդի Դիուֆն ու Դավիդե Ֆրատեզին ավելի մոտ են հեռանալուն, քան մնալուն, իսկ Նիկոլո Բարելայի հարցում նույնպես հստակություն չկա․ նրա մրցաշրջանը չի արդարացրել սպասելիքները, ինչն ազդում է ակումբի որոշումների վրա։ Պաշտպանական գծում փոփոխությունները գրեթե անխուսափելի են։ Ակումբը մտադիր չէ երկարաձգել Ֆրանչեսկո Աչերբիի, Մատեո Դարմիանի և Ստեֆան դե Վրեյի պայմանագրերը։ Բացի այդ, Դենզել Դումֆրիսի հեռանալը ևս չի բացառվում՝ հատկապես հաշվի առնելով նրա նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը անգլիական «Լիվերպուլի » կողմից։ Դարպասային և հարձակողական փոփոխություններ Դարպասապահների դիրքում ևս սպասվում է սերնդափոխություն։ Յան Սոմերի ելույթները մոտենում են ավարտին, և միլանյան ակումբը նոր հիմնական դարպասապահի որոնումներում է։ Գլխավոր թեկնածուն համարվում է «Ռոմաի» դարպասապահ Միլե Սվիլարը։

Հարձակման գծում մրցակցությունը կտրուկ աճել է։ Մարկուս Թյուրամը կարող է լքել թիմը, քանի որ երիտասարդ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, ստանալով վստահություն գլխավոր թիմում, իր արդյունավետ խաղով սկսել է ստվերում թողնել ֆրանսիացի հարձակվողին։

Այս ամենը վկայում է, որ «Ինտերը» կանգնած է լուրջ վերափոխման շեմին, և առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն ակումբի ապագա կառուցվածքի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Որոշմանը վեաբերվում եմ հարգանքով․ Փաշինյան

Որոշմանը վեաբերվում եմ հարգանքով․ Փաշինյան Fri, 27 Feb 2026 08:49:38 +0400 Աննայի որոշմանը վերաբերվում եմ…

5 րոպե ago

«Հրապարակ»․ Գյումրիում ժողովրդին մոլորեցրել են, հիմա մենք բացելու ենք ժողովրդի աչքերը

«Հրապարակ»․ Գյումրիում ժողովրդին մոլորեցրել են, հիմա մենք բացելու ենք ժողովրդի աչքերը Fri, 27 Feb 2026…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Պատգամավորները մինչեւ վերջին պահը գործուղումների շանսը բաց չեն թողնում

«Հրապարակ»․ Պատգամավորները մինչեւ վերջին պահը գործուղումների շանսը բաց չեն թողնում Fri, 27 Feb 2026 08:30:46…

23 րոպե ago

Աննա Հակոբյանը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Fri, 27 Feb 2026 08:26:52 +0400 Latest news from…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում

«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում Fri, 27 Feb 2026 08:15:00 +0400 Թոշակները…

39 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է

«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է Fri, 27 Feb 2026 08:10:00 +0400 Չնայած…

44 րոպե ago