Եւս մեկ սկանդալային պաշտոնակություն՝ մանկապիղծի հետ կապերի պատճառով
Thu, 26 Feb 2026 23:45:07 +0400
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավար Բյհորգե Բրենդեն, ում անունը եւս առկա է մանկապիղծ սկանդալային ֆինանսիստ Ջոֆրի Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում, հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Բերդեն հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ Ֆորումի ղեկավարությունը սկսել է անկախ հետաքննություն, կապված նրա եւ Էփշտեյնի միջեւ եղած կապերի հետ։ Neue Zürcher Zeitung պարբերականը գրում է, որ այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները հանրայնացրել էին սկանդալային գործի հետ կապված նյութերը, Բերդեն նամակ էր ուղարկել Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավարությանը, որտեղ հայտնել էր, որ իր կողմից թույլ տրված մեծ սխալմունք է եղել Էփշտեյնի հետ շփումներ ունենալը։
Հրապարակված նյութերում երեւում է, որ Էփշտեյնի եւ Բրենդեի միջեւ ընկերական հարաբերություններ են եղել՝ գոնե 2018-19 թթ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր