«Հրապարակ»․ Գյումրիում ժողովրդին մոլորեցրել են, հիմա մենք բացելու ենք ժողովրդի աչքերը

«Հրապարակ»․ Գյումրիում ժողովրդին մոլորեցրել են, հիմա մենք բացելու ենք ժողովրդի աչքերը

Fri, 27 Feb 2026 08:45:28 +0400


Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Կարապետյանի հետ

– Իշխանության կարկառուն ներկայացուցիչները շաբաթներ շարունակ հայտարարում են, թե «Գյումրի 2» թույլ չեն տալու՝ նկատի ունենալով ընդդիմադիր ուժերի հետընտրական միավորումը եւ իշխանություն ձեւավորելը։ Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս թույլ չեք տալու, եթե օրենքն արգելք չի հանդիսանում ընդդիմադիր ուժերի միավորմանը, ի՞նչ եք անելու՝ ընդդիմադիրներին բռնելո՞ւ եք, ճնշելո՞ւ եք։

– Դուք գիտե՞ք՝ ինչ նկատի ունեն իրենք, ու գիտե՞ք՝ որտեղ է Ձեր տված հարցի մանիպուլյացիան կամ ընդդիմության մեկնաբանությունը մեր ասածին, որ «Գյումրի 2» թույլ չենք տալու։ Հարցը նրանում է, որ «Գյումրին»՝ Գյումրու ընտրություններում ընդդիմության համախմբումը մարդկանց խաբելու արդյունքում է եղել, թեկնածուները սկզբում ասում էին մեկ այլ բան, իսկ հետո քաղաքացիների համար ոչ ընդունելի միավորում է եղել, խնդիրը դրանում է։ Մեր թույլ չտալը սրա մասին է։

– Նախ, դուք ի՞նչ գիտեք, որ քաղաքացիների համար անընդունելի է եղել, մինչեւ այսօր որեւէ մեկը չի բարձրաձայնել դրա մասին, երկրորդ՝ օրենք չեն խախտել, օրենքը թույլ է տվել՝ միավորվել են ու ՔՊ-ին զրկել իշխանությունից։

– Օրենք չեն խախտել, բայց, կրկնում եմ՝ մոլորեցրել են։ Մեր թույլ չտալն էլ հենց դա է լինելու, թույլ չենք տալու, որպեսզի ժողովրդին խաբեն։

– Ի՞նչ եք անելու։ Ինչպե՞ս թույլ չեք տալու։

– Պատմելու ենք իրականությունը մեր ժողովրդին, մենք մեր քարոզարշավն ենք անելու եւ մեկնաբանելու բոլոր այն պրոցեսները, որոնք կասկածի տեղիք կտան, որը եղել է Գյումրու պարագայում։

– Ասելու եք, հիմա էլ ասում եք, որ ընդդիմադիր խոշոր երեք բեւեռներն ընտրություններից հետո միավորվելու են։ Բայց իրենք չեն էլ բացառում հետընտրական համագործակցությունը, հետընտրական միավորումները։

– Նորմալ է դա, հետընտրական միավորումները շատ նորմալ են, բայց չի կարա թեկնածուն ասել, որ ինքն այսինչ կամ այնինչ գործչի հետ կապ չի ունենալու, եւ քաղաքացիները նրան հավատալով ընտրեն, բայց վերջում պարզվի, որ գնացել միացել է այն մարդուն, ում չէին ուզենա ընտրեին եւ եթե իմանային՝ նման միավորում կլինի, բնականաբար, չէին գնա ընտրեին տվյալ թեկնածուին։ Դրա համար ժողովրդի աչքերը բացելու ենք։

– Ճիշտ են հավանաբար ասում, որ ձեր դիրքերն այնքան թույլ են, որ դուք վախենում եք ընդդիմության միավորումից ու ձեր ծրագրերը թողած՝ իրենց դեմ հակաքարոզչություն եք իրականացնում։

– Մենք վախենում ենք, որ մեր քաղաքացիներին խաբեն եւ տանեն այն տեղը, որտեղից սկսել ենք մենք, այսինքն՝ տանեն 2018 թվական եւ դրանից առաջ։

– Իսկ ավելի ճիշտ չի՞ լինի, որ դուք ձեր խաբածների համար պատասխան տաք ընտրողին, օրինակ, թե ինչպես էիք 2021 թվականի ծրագրում խոստանում Շուշին ու Հադրութը դեօկուպացնել, Արցախը պահպանել, բայց ամբողջ Արցախը հանձնեցիք եւ հայտարարեցիք, որ միշտ է եղել Ադրբեջանի մաս։

– Դա առանձին խոսակցություն է, դրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ են եղել։

– Միայն այդ խոստումը չէ, շատուշատ խոստումներ եք տվել ու չեք իրականացրել, ձեր 21-ի ծրագրի մեծ մասը չեք իրականացրել, ես միայն գլխավորներից մեկի մասին նշեցի։

– Մեր ծրագիրը չէր կարող Շուշիին վերաբերեր, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում էին ընտրությունները եղել։

– Այդ դեպքում ինչո՞ւ էիք ձեր ծրագրում գրել այդ մասին՝ մոլորեցնո՞ւմ էիք ընտրողին։

– Ես չեմ հիշում նման բան։

– Լավ, իսկ ինչպե՞ս եք բացատրելու թոշակների անսպասելի բարձրացումը, երբ մեկ ամիս առաջ ասում էիք՝ 26-ին թոշակները չեն բարձրանալու։ Շատերն ասում են՝ ձեր վիճակն այնքան վատ է, որ այդ պատճառով նման ֆորսմաժորային որոշում կայացրիք՝ տարվա կեսին բարձրացնել թոշակները, բոլորովին վերջերս Փաշինյանն ասում էր, որ չկա դրա անհրաժեշտությունը, եւ դրանից թոշակառուների կյանքի որակը չի փոխվի։ Նման բազում քայլեր եք անում հիմա։ Բյուջեի հաշվին ընտրակաշա՞ռք եք բաժանում։

– Նախ, մեր նախընտրական ծրագրում թոշակների բարձրացման մասին խոսակցություն ունեցել ենք, շատ տրամաբանական է, որ ինչ-որ պահի պետք է գնային դրան։ Հավանաբար, բյուջետային պլանավորումը հասել է այն մակարդակին, որը տվել է այդ հնարավորությունը։

– Ընտրություններից հաշված ամիսներ առա՞ջ, 26-ի բյուջեն դեկտեմբերին եք ընդունել՝ այնտեղ նախատեսված չէ այս բարձրացումը։

– Գիտեք՝ ընդդիմությունը միշտ պետք է քննադատի իշխանությանը, իշխանությունն էլ փորձի իր ծրագրով գնալ առաջ։ Մենք էլ եթե ընդդիմություն լինենք, ինչ-որ իրավիճակ լինի, պիտի քննադատենք։

– Փաշինյանը ո՞նց հասկացավ, որ թոշակառուն այլեւս կարող է այդ 10 հազար դրամը ծախսել, օրեր առաջ ասում էր՝ չգիտեն։

– Դուք կոնտեքստից կտրում եք խոսակցությունը, փաստն այն է, որ մենք ունենք թոշակառուների մեծ խումբ, ովքեր 10 հազար դրամով հավելյալ իրենց խնդիրները կլուծեն։ Ու հետո՝ ի՞նչ կապ ունի, թե երբ ենք անում, մենք մեր տված խոստումները 5 տարվա ընթացքում մեծիմասամբ կատարել ենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ

Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ Fri, 27 Feb 2026 10:30:21 +0400 Մոսկվայի քաղաքապետ…

3 րոպե ago

Աննա Հակոբյանը շարունակել է ներկայանալ որպես «ՀՀ վարչապետի տիկին»

Աննա Հակոբյանը շարունակել է ներկայանալ որպես «ՀՀ վարչապետի տիկին» Fri, 27 Feb 2026 10:22:04 +0400…

11 րոպե ago

Իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի»

Իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի» Fri, 27 Feb 2026 10:19:35 +0400…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել

«Հրապարակ»․ Մեկ անձը, անգամ եթե նա վարչապետ է, չի կարող իր հայտարարությամբ թոշակ բարձրացնել Fri,…

18 րոպե ago

Возвращение Месропа Маштоца

Возвращение Месропа Маштоца Fri, 27 Feb 2026 10:08:52 +0400 2025–2026 учебный год начался со скандала:…

24 րոպե ago

Լոնդոնում քննարկել են Արցախի հետ կապված հարցը․ Բաքուն խառնվել է իրար

Լոնդոնում քննարկել են Արցախի հետ կապված հարցը․ Բաքուն խառնվել է իրար Fri, 27 Feb 2026…

33 րոպե ago