Փառահեղ ծրագիր

Փառահեղ ծրագիր

Fri, 27 Feb 2026 09:00:00 +0400


Ինչե՜ր չես անի՝ հանուն քվեի։ Ասածդ խոսքից էլ հետ կկանգնես (չնայած այս տարիներին այնքան հաճախ ես հետ կանգնել, որ դա այլեւս ոչ մեկին չի զարմացնում), թշնամիներիդ հետ էլ կհաշտվես (անգամ ընդդիմության ու կաթողիկոսի դեմ այլեւս ստատուսներ չես գրի, հայտարարություններ չես անի), հանրային ամենափոքր աղմուկն ու պահանջն էլ սրբորեն կկատարես (ջրամատակարարման գրաֆիկ կփոխես, կենսաթոշակ կբարձրացնես, կրկնակի ասֆալտ կանես): Ամեն Աստծո օր սրտիկ ցույց կտաս եւ անգամ Լեհաստանի վարչապետին կհորդորես՝ սրտիկ ցույց տա հայ ժողովրդին ու հասկացնի, որ դու ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի սրտի թեկնածուն ես, այլ նաեւ՝ Լեհաստանի։ Կարող ես անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչին բարեկամական ժեստեր անել, այն էլ՝ եվրոպական լսարանում, ակնարկելով, որ միայն Արեւմուտքը չի շահելու քո վերընտրվելուց, այլ Ռուսաստանն էլ չի տուժելու։ Հիմա բոլորին խաբելու, ավելի շուտ՝ ֆռռացնելու սեզոնն է։ Ամենակարեւորը՝ մինչեւ հունիսի 7-ը հնարավոր շատ մարդու խաբես ու համոզես, որ գնան քեզ ձայն տան կամ՝ գոնե չխանգարեն։ Այնպես անես, որ այս հիմարներից ոչ մեկի մտքով չանցնի, որ դու հենց այս օրերին, երբ բարի պապիկի դեմքով սրտիկ ես ցույց տալիս, ժպտում բոլորին ու համեստ ձեւանում, իրականում վրեժի ու պատժի մի գրանդիոզ ծրագիր ես մտմտում, թե հունիսի 7-ից հետո ոնց ես այս բոլորի հախից գալու։ Ոնց ես իրենց քթից բերելու այս օրերի քո նվաստացման համար։ Ոնց ես դրժելու խոստումներդ ու հրաժարվելու բոլոր խոսքերիցդ։ Ոնց ես 5 տարի քեֆդ եկածն անելու՝ արհամարհելով ՀՀ ընտրող կոչվածին, հյուսիսային ու անգամ արեւմտյան հարեւաններիդ, ինչպես ես բյուջեն հորիցդ ստացած կապիտալի պես ծախսելու, քեզ ծառայողներին խրախուսելու, քո դեմ դուրս եկածներին բերդերում փտեցնելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել Tue, 01 Sep 2026 22:30:44 +0400 Գերմանական ոստիկանությունը Բրանդենբուրգի…

2 րոպե ago

Գագիկ Խաչատրյան, Պուտին-Փաշինյան հանդիպում, որ թեման է ավելի շատ լուսաբանվել

Գագիկ Խաչատրյան, Պուտին-Փաշինյան հանդիպում, որ թեման է ավելի շատ լուսաբանվել Tue, 01 Sep 2026 22:27:57…

4 րոպե ago

Ինչ է առաջարկվում

Ինչ է առաջարկվում Tue, 01 Sep 2026 22:15:38 +0400 Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական…

17 րոպե ago

Որևէ լուրջ խոսակցություն չի եղել․ որքան է տևել Պուտինի և Փաշինյանի հանդիպումը

Որևէ լուրջ խոսակցություն չի եղել․ որքան է տևել Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Tue, 01 Sep…

20 րոպե ago

Հիսուսի գերեզմանի առեղծվածը

Հիսուսի գերեզմանի առեղծվածը Tue, 01 Sep 2026 22:00:01 +0400 Օրեր առաջ միջազգային մամուլում տարածվեցին լուրեր,…

32 րոպե ago

haqqin.az-ը Նիկոլ Փաշինյանին ավելի շատ տեղ է հատկացնում, քան Ալիեւին

haqqin.az-ը Նիկոլ Փաշինյանին ավելի շատ տեղ է հատկացնում, քան Ալիեւին Tue, 01 Sep 2026 21:47:37…

45 րոպե ago