Կիևը հարձակվել է Մոսկվայի վրա․ հրատապ տվյալներ
Fri, 27 Feb 2026 10:30:21 +0400

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հետ է մղվել Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս երեք անօդաչու թռչող սարքերի գրոհը:
Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր մայրաքաղաքին մոտենալիս խոցված ԱԹՍ-ների մասին:
«Հետ է մղվել Մոսկվայի ուղղությամբ թռչող ևս երեք ԱԹՍ-ի հարձակում»,-գրել է Սոբյանինը Max հարթակի իր ալիքում:
Քաղաքապետը հավելել է, որ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները:
Նշենք, որ փետրվարի 22-ին հայտնի էր դարձել ութ խոցված անօդաչուների մասին, որոնք թռչում էին Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր