Երբ ձեզ պատմեն հակահայկական նենգ հեքիաթներ, պարզապես հիշեք սա

Երբ ձեզ պատմեն հակահայկական նենգ հեքիաթներ, պարզապես հիշեք սա

Fri, 27 Feb 2026 11:20:10 +0400


Այսօր Սումգայիթում տեղի ունեցած հայերի կոտորածի և ջարդերի տարելիցն է։

Հիշեցնեմ նրանց, ովքեր, շնչելով ադրբեջանական բենզինի գոլորշիները, որոշել են մոռանալ, որ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթում գազազած ադրբեջանցիների ամբոխը ողջ-ողջ այրում էր,հոշոտում էր, մետաղական ձողերով դաժանաբար ծեծում և սպանում էր հայ տղամարդկանց, կանանց, ծերերին ու երեխաներին։
Սպանում էին միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։

Իսկ բոլոր նրանց, ովքեր «ադրբեջանցիների հետ առևտուրը» ներկայացնում են որպես խաղաղության երաշխիք, հիշեցնեմ, որ սումգայիթցի հայերը ոչ միայն ադրբեջանական բենզին էին գնում, այլ տասնյակ տարիներ ապրում էին իրենց ապագա մարդասպանների կողքին՝ որպես հարևաններ ու ընկերներ։ Ինչպես տեսնում եք, դա չկանգնեցրեց ադրբեջանցիներին։
Ավելին ասեմ՝ սումգայիթցի հայերի ձեռքերում նույնիսկ նույն անձնագրերն էին, ինչ ադրբեջանցիների մոտ։

Այնուհետև սկսվեցին ջարդերը Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) և Մարաղայում, հետո սկսեցին ռմբակոծել խաղաղ Ստեփանակերտը և այլն։

Իսկ գիտե՞ք՝ ինչու դա հնարավոր դարձավ։ Որովհետև փլուզվող Խորհրդային Միությունում այլևս չէին գործում երկրի քաղաքացիների երաշխավորված պաշտպանության մեխանիզմները։

Ուստի, երբ ձեզ պատմեն հակահայկական նենգ հեքիաթներ այն մասին, թե իբր պարզապես «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ առանց իրական երաշխիքների մեխանիզմների, և մարդասպանների ու ավազակների մոտից բենզին գնելով հնարավոր է հասնել խաղաղության, պարզապես հիշեք սպանված ու խոշտանգված սումգայիթցի, բաքվեցի, կիրովաբադցի հայերին։
Միայն «Առաջարկ Հայաստանին» դոկտրինի ներքո ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ խաղաղության կոնցեպտը կարող է բերել իրական խաղաղություն, այլ ոչ թե այն խաղաղության «մոդելը», որը իրականացնում են իշխանությունները։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շմայսը դեռ կգար, ներողություն կխնդրեր

Շմայսը դեռ կգար, ներողություն կխնդրեր Tue, 31 Mar 2026 13:49:50 +0400 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր…

10 րոպե ago

Ավագ երեքշաբթի է

Ավագ երեքշաբթի է Tue, 31 Mar 2026 13:45:48 +0400 Այսօր ավագ երեքշաբթի է: Ավագ երեքշաբթին…

14 րոպե ago

Միայն պատվոգրեր ու գրքեր են հայտնաբերվել

Միայն պատվոգրեր ու գրքեր են հայտնաբերվել Tue, 31 Mar 2026 13:36:15 +0400 Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը…

24 րոպե ago

Երիտասարդներին չպետք է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ

Երիտասարդներին չպետք է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ Tue, 31 Mar 2026 13:33:03 +0400 Փաստաբան Լուսինե…

27 րոպե ago

Իրանը Կիևին համարում է իր դեմ ագրեսիայի մասնակից

Իրանը Կիևին համարում է իր դեմ ագրեսիայի մասնակից Tue, 31 Mar 2026 13:30:52 +0400 Իրանն…

29 րոպե ago

Իսրայելը կրկին հարվածել է Պետախ Տիկվային․ արդյո՞ք հայեր տուժել են

Իսրայելը կրկին հարվածել է Պետախ Տիկվային․ արդյո՞ք հայեր տուժել են Tue, 31 Mar 2026 13:15:49…

44 րոպե ago