Ո՞վ է թիվ մեկ մեղավորը

Ո՞վ է թիվ մեկ մեղավորը

Fri, 27 Feb 2026 11:32:06 +0400


«Դուք մեղավոր եք զգո՞ւմ, երբ դրսում մարդ է մահանում»… ՔԿՀ-ում մահացած քաղաքացու մահվան համար մեղավորության մասին արդարադատության նախարարին ուղղված հարցին ի պատասխան հնչեց աբսուրդի հասնող այս ձևակերպումը։ Կարծես նախարարը լավ չի պատկերացնում իր պատասխանատվության շրջանակը։

Տիկին նախարար, դրսում մահացող մարդու համար կարող ես ցավ ապրել, վիշտ, ողբերգություն… սա ավելի շատ բարոյական նկարագրի հարց է։ Մեղավորության համար այդ մարդու կյանքը պետք է քո պատասխանատվության ներքո լինի։ Փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատվությունը և, հետևաբար, մահվան համար մեղավորությունը, ի տարբերություն դրսում մահացողի, կոնկրետ հասցեատեր ունի։

Ովքեր են Տավրոս Ոսկանյանի մահվան հասցեատերերը

Փետրվարի 23-ին «Armlur» լրատվականը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխված 42-ամյա Տավրոս Ոսկանյանը մահացել է։ Սա 2026 թվականի ՔԿՀ կալանավորի մահվան առաջին լուրն է։ Կալանավորը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, այս մասով բազմիցս դիմել է Prison Monitoring Groupին, որոնք էլ իրենց հերթին գրություններ են հասցեագրել Առողջապահության նախարարին։ Ոսկանյանը խնդրել է փոխել իր խափանման միջոց կալանքը, որ կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ, սակայն մերժվել է։ Կալանավորը մի քանի անգամ դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, կուլ է տվել մինչև 15 սմ երկարությամբ օտար առարկաներ՝ ջերմաչափ, խարտոց ու երկաթի կտորներ։ Այնուհետև, բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ կալանավորն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին։ Ոսկանյանին կալանքից ազատելու փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, սակայն, մերժվում է դատարանի կողմից։ Փաստը մնում է այն, որ Ոսկանյանը չպետք է գտվեր բանտում, մինչդեռ նա մահացել է ՔԿՀ-ում։

Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր երկրի արդարադատության, դատաիրավական համակարգի և այս համակարգերի անպատասխանատու լինելու մասին։

Տիկին նախարարն իզուր է ջղաձգվում, երբ իր ենթակայության տակ գտնվող կառույցի խնդիրների համար մեղավորության մասին է խոսք գնում։ Միայն 2025թ. իր պատասխանատվության ներքո գտնվող ՔԿՀ-ներում արձանագրվել է 24 մահ։ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. մահերի թիվը 12-ն էր, իսկ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել էր մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների ձախողման արտացոլանքն են փակ համակարգի վրա։
Այս թվերը ցույց են տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, «ֆալշ» արդադատության և որոշ պաշտոնյաների քմահաճույքին թողված մարդուն։
Տիկին նախարարին մի «գաղտնիք» բացեմ՝ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատուն պետական մարմինն է, իսկ մահացողը՝ փողոցում մահացող պատահական անցորդ չէ։ Իրականում, սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ ձեր վերաբերմունքային խնդիրն է։

Բայց ինչպես ասում էր տիկին նախարարի ղեկավարը. «Ես եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց ե՞ս եմ թիվ մեկ մեղավորը»։ Այստեղ թիվ մեկ մեղավորը, իսկ ավելի ճիշտ միակ մեղավորը նախարարը չէ։ Այլ այն, որ դատարանները աջ ու ձախ կալանք են տալիս, որ կալանքը դարձել է սովորական կենցաղ, որ մարդուն կալանավորում են, հետո մտածում ինչու կալանավորեցին, ինչ էր արել, որ նույնիսկ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության դեպքում դատարանը դժվար է համարձակություն ունենում փոխել խափանման միջոցը։ Սա մի հրեշավոր համակարգ է, որ խեղում է մարդկային կյանքեր և ճակատագրեր։

Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը…

Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրականությունը... Wed, 22 Jul 2026 00:06:00 +0400 Ոմանք ինձ մեղադրում են,…

4 ժամ ago

Քաղաքական հետապնդումները շարունակվում են

Քաղաքական հետապնդումները շարունակվում են Tue, 21 Jul 2026 23:59:11 +0400 Քաղաքական քինախնդրություն Քաղաքական հետապնդումները շարունակվում…

5 ժամ ago

Հուլիսի 21․ թոփ հինգ իրադարձությունները

Հուլիսի 21․ թոփ հինգ իրադարձությունները Tue, 21 Jul 2026 23:46:29 +0400 Այսօր հայկական մեդիան հրապարակել…

5 ժամ ago

Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող

Աիդա Ազատյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Tue, 21 Jul 2026 23:45:24 +0400 Շարժվող թիրախ խառը…

5 ժամ ago

Օրական քանի բաժակ սուրճի օգտագործումն է համարվւմ անվտանգ

Օրական քանի բաժակ սուրճի օգտագործումն է համարվւմ անվտանգ Tue, 21 Jul 2026 23:00:17 +0400 Հետազոտողների…

6 ժամ ago

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը Tue, 21 Jul 2026 22:45:57 +0400 Հերթական սուտը և…

6 ժամ ago