«Հրապարակ»․ Կկարողանա՞ն այս բարձրացումը պահպանել

«Հրապարակ»․ Կկարողանա՞ն այս բարձրացումը պահպանել

Fri, 27 Feb 2026 12:15:59 +0400


«Հրապարակի» զրուցակիցը նախկին սոցապնախարար Աշոտ Եսայանն է:

– Պարոն Եսայան, կենսաթոշակներն ապրիլի 1-ից կբարձրանան մինչեւ 10 հազար դրամով: Արդեն երկու օր է, ինչ իշխանավորները ցնծության մեջ են՝ համարում են, որ արդեն իրենց գրպանում են թոշակառուների քվեները, իսկ ընդդիմադիր որոշ ուժեր էլ հայտարարում են, որ իրենց ճնշումների շնորհիվ է Փաշինյանի իշխանությունը թոշակները բարձրացնում: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:

– Կառավարությունը վերջին անգամ թոշակները բարձրացրել էր մի 4 տարի առաջ: Սակայն այդ բարձրացումները կատարվել են բանկային համակարգով, ինչը կարող եմ ասել, որ անգամ բարձրացում էլ չէ: Հիմա 10 հազար դրամը, իհարկե, թոշակառուի համար փոքր գումար չէ: Տարբերակված մոտեցում կա, չեմ կարող հստակ ասել, սակայն եթե աղքատության դեմ ուղղված լիներ այդ ամենը, ապա կարող էր լինել այնպես, որ նպաստառուների գումարն ավելի շատ բարձրացվեր, ինչի արդյունքում աղքատության մակարդակը կարող էր փոխվել: Բայց եթե այստեղ կա այլ ենթատեքստ, այ, սա խնդիր է:

– Արդյո՞ք չկա ենթատեքստ:

– Մամուլում գրում են, որ այս ամենը պայմանավորված է ընտրություններով, այդ պարագայում կարող էին հունիսին նոր ավելացնել:

– Չէ, դե թոշակառուն մի քանի ամիս պետք է «վայելի» այդ «ահռելի» գումարը, որ գնա՝ իրենց ձայն տա:

– Բայց թե հետո ինչ կլինի, միայն Աստված գիտի, որովհետեւ այն իրականում թմբլիկ բեռ է կառավարության վրա, կարեւորն այն չէ, որ հիմա մի քանի ամսով թոշակ են բարձրացնում, կարեւորն այն է, որ այն պահպանվի, լինի շարունակական, գնալով ավելի բարձրանա, այլ ոչ թե մի անգամ բարձրացրին, ու վերջ: Թող հիմա հայտարարեն, որ, օրինակ, հոկտեմբեր ամսին եւս մի 5 հազար դրամով բարձրացնելու են, այ, դա կլինի քնքուշ:

– Բայց, ի՞նչ եք կարծում` այդ փոքրիկ գումարը կազդի՞ թոշակառուի քաղաքական հայացքների վրա:

– Այն մի 30 հատ հացի գին է, իսկ դա նշանակում է, որ թոշակառուն ամսվա կտրվածքով մեկ հաց նվեր է ստանում: Ամեն դեպքում, ձմռան ամիսներն են դժվար: Կոմունալ ծախսերն այս 3 ամիսներին գերազանցում են, ձմեռ է, ցուրտ է, իսկ հնարավորությունները փոքր են: Այ, եթե դեկտեմբերից ավելացնեին թոշակները, այն ավելի հասցեական կլիներ, ապրիլին մարդիկ կոմունալ թռիչքային գումարներ չեն ծախսում: Կենսաթոշակառուի համար՝ ես կարծում եմ, որ այդ 10 հազարը կարեւոր է: Ինչ վերաբերում է թոշակառուի քաղաքական հայացքներին եւ իշխանություններին ընտրելուն, վստահ եմ, որ այդ 10 հազար դրամն ազդեցություն չի ունենալու: Բացառվում է: Պետք է ասեն, 10 հազարը բարձրացրել եմ, գնա ինձ ընտրի՞: Չեմ կարծում, դա ոչ մի էֆեկտիվություն չի թողնի: Այս ամբողջ թնջուկը գուցե աշխատեր, եթե տալուն զուգահեռ նաեւ անձամբ մարդկանց խնդրեիր, հորդորեիր, որ քեզ ընտրեն: Բայց այդ բանը՝ հիմա չեմ կարծում, որ լինի, նույնիսկ փոստատարի ծառայություններն են վերացրել, որ փոստատարը գնա՝ նման առաջարկ անի:

– Նաեւ՝ մեծ աշխատանքային ստաժ ունեցողները ստանալու են ավելի քիչ թոշակ, քան նրանք, ովքեր ողջ կյանքում չեն աշխատել:

– Ես մի փոքր չեմ հավատում դրան: Չգիտեմ, թե ինչպես կարող է այդպես լինել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

6 ժամ ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

6 ժամ ago

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

8 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

8 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

8 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

8 ժամ ago