«Հրապարակ»․ Ցածր պաշտոնյաներից բարձրագույն կրթություն է պահանջվում, բարձրերից՝ ոչ

«Հրապարակ»․ Ցածր պաշտոնյաներից բարձրագույն կրթություն է պահանջվում, բարձրերից՝ ոչ

Thu, 26 Nov 2026 11:15:08 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 19-ին որոշում է ընդունել համայնքապետի խորհրդականների պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին։ Պաշտոնների անձնագրերում սահմանված են խորհրդականների իրավունքները, պարտականությունները, որոշումներ կայացնելու լիազորությունները, գիտելիքները, հմտությունները, աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվությունը, շփումները եւ ներկայացուցչությունը, նույնիսկ՝ «խնդիրների բարդությունը եւ դրանց ստեղծագործական լուծումը»։ «Գիտելիքները եւ հմտությունները» բաժնում մասնավորապես գրված է․ «Համայնքի ղեկավարի խորհրդականը․ 1) ունի բարձրագույն կրթություն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն»:
Մինչդեռ Դիլիջան համայնքը 2021թ․ փետրվարի 26-ից ղեկավարող Դավիթ Սարգսյանի ինքնակենսագրության մեջ գրված է․ «2000 թվականին ավարտել է Հաղարծնի միջնակարգ դպրոցը, որից հետո՝ 2001-2006 թվականներին, սովորել է Դիլիջանի պետական քոլեջում՝ ստանալով տնտեսագետի եւ հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում։ Ուսումնառության տարիներին՝ 2002-2004 թվականներին, անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում։ Բարձրագույն մասնագիտական կրթությունը շարունակել է 2020-2025 թվականներին՝ հեռակա ուսուցմամբ սովորելով եւ ավարտելով Եվրոպական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի «Կառավարում» ֆակուլտետը»։

Այսինքն, նշանակման պահին Դավիթ Սարգսյանը բարձրագույն կրթություն չի ունեցել եւ միայն 2020-2025 թվականներին հեռակայել է Եվրոպական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում։ Պարզվում է՝ համայնքապետի խորհրդականների դեպքում պարտադիր է բարձրագույն կրթություն ունենալը, իսկ Դիլիջան քաղաքը եւ 6 գյուղերը միավորող Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավարի համար պարտադիր չէ։ Բայց սա բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ․ մայիսի 8-ին կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց՝ չունենալով բարձրագույն կրթության դիպլոմ։ Վարչապետ աշխատելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէր, մինչդեռ համայնքապետի խորհրդականի համար պարտադիր է։ 2023-2024 թվականներին մասնագիտական բուհի դիպլոմ չունենալու պատճառով հանրապետության հանրակրթական դպրոցներից ազատվել է 1360 ուսուցիչ, որոնցից շատերն ունեին միջին մասնագիտական մանկավարժական կրթություն, երկար տարիների մանկավարժական աշխատանքի հաջող փորձ, բայց տվյալ առարկայի գծով բուհի դիպլոմ չունեին։

«Հանրակրթության մասին» օրենքի պահանջի համաձայն՝ դպրոցներում աշխատող միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների աշխատանքային գործունեության վերջնաժամկետը լրացել է 2023 թ․ օգոստոսին, ապա նրանց աշխատանքային պայմանագրերը լուծարվել են։ Միայն Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից ազատվել է 55 ուսուցիչ, որի հետեւանքով մարզի դպրոցներում ուսուցիչների բազում թափուր հաստիքներ են առաջացել։ Այդ ուսուցիչները ո՛չ երկիր էին կառավարում, ո՛չ խոշոր համայնքներ՝ նրանք ընդամենը գիտելիք էին փոխանցում, այն, ինչ արել են երկար տարիներ։ Բայց կառավարությունը որոշեց, որ նրանք իրավունք չունեն ուսուցիչ աշխատելու, իսկ վարչապետն ու համայնքապետն իրավունք ունեն առանց դիպլոմի կառավարման քաոս առաջացնել երկրում։

ՏԻՄ օրենքով՝ 1000 եւ ավելի բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պարտադիր պետք է ունենա բարձրագույն կրթություն, եւ այդ պատճառով 2023-2024 թվականներին Տավուշի մարզում պաշտոնից ազատվել է 1000-ից ավելի բնակիչ ունեցող 5 բնակավայրի վարչական ղեկավար։ Սակայն Տավուշի մարզպետի աշխատակազմում աշխատում են բարձրագույն կրթություն չունեցող 2 պաշտոնյա եւ 1 փորձագետ։ Ինչո՞ւ ցածր պաշտոնյաների համար պարտադիր է բարձրագույն կրթություն ունենալը, իսկ բարձր պաշտոնյաների համար պարտադիր չէ։ Ո՞րն է դրա տրամաբանությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի ասուլիսը

#Ուղիղ․ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի ասուլիսը Thu, 26 Nov 2026 11:02:29 +0400 Latest news from…

24 րոպե ago

«Հրապարակ». Ինչո՞ւ են դատի տալիս Փաշինյանին. նյարդեր ու «կոնֆուզներ»

«Հրապարակ». Ինչո՞ւ են դատի տալիս Փաշինյանին. նյարդեր ու «կոնֆուզներ» Thu, 26 Nov 2026 10:45:24 +0400…

42 րոպե ago

Սա մի սահմանադրություն է, որով մեր ձեռքերին հագցվելու է ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան

Սա մի սահմանադրություն է, որով մեր ձեռքերին հագցվելու է ռուսական վասալությունն ամրագրող ձեռնաշղթան Thu, 26…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Մարդուն որոշել են զրկել իր պետությունից

«Հրապարակ»․ Մարդուն որոշել են զրկել իր պետությունից Thu, 26 Nov 2026 10:30:18 +0400 2026-ի նոյեմբերի…

57 րոպե ago

«Հրապարակ»․ 2022-ին ասում էր՝ հռչակագիրը մնալու է, հիմա ասում է՝ պետք է հանվի

«Հրապարակ»․ 2022-ին ասում էր՝ հռչակագիրը մնալու է, հիմա ասում է՝ պետք է հանվի Thu, 26 Nov…

1 ժամ ago

ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան»

ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզում են Հայաստա՞ն, թե՞ «Էրմենիստան» Thu, 26 Nov 2026 10:00:14…

1 ժամ ago