«Հրապարակ». Աղստեւ գետ աղբ նետելու համար՝ տուգանք

«Հրապարակ». Աղստեւ գետ աղբ նետելու համար՝ տուգանք

Fri, 27 Feb 2026 12:45:30 +0400


Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում վերջին տարիներին կանոնավոր աղբահանություն է կատարվում, քաղաքի փողոցներում տեղադրվել են տասնյակ աղբամաններ, որտեղից աղբատար մեքենաները պարբերաբար աղբը դատարկում, տեղափոխում են համայնքի աղբավայր։ Թեեւ աղբահանության վարձավճարը մեկ շնչի հաշվով ընդամենը 100 դրամ է կազմում, սակայն բազում բնակիչներ տարիներով աղբահանության վճարի մեծ պարտքեր են կուտակել։ Նրանց համար վատ սովորույթ է դարձել աղբահանության վարձը չմուծելը։ Համայնքապետարանն այդ գումարները գանձելու համար ստիպված է վարչարարություն կիրառել՝ վարչական վարույթներ հարուցել, դիմել դատարան եւ այլն։

Իջեւանի համայնքապետարանը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցել է վարչական վարույթներ՝ աղբահանության վճարի գանձման հարցը քննելու նպատակով։ Համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հունվարի 30-ին որոշում է կայացրել աղբահանության վարձավճարը գանձելու պահանջներ ներկայացնելու մասին։ Այսպես․ քաղաքացի Նարեկ Խառատյանից, հօգուտ Իջեւան համայնքի բյուջեի, գանձել 45 հազար 560 դրամ, քաղաքացի Ալեքսանդր Բաղմանյանից գանձել 60 հազար 500, քաղաքացի Մարիամ Ասատրյանից՝ 32 հազար, քաղաքացի Ռադիկ Մարգարյանից՝ 41 հազար 280, քաղաքացի Արազբեկ Խաչատրյանից՝ 55 հազար 640 դրամ։

Համայնքապետարանն աշխատանքներ է կատարում, որպեսզի բնակիչները քաղաքի կենտրոնով հոսող, Իջեւանի գեղեցկություն համարվող Աղստեւ գետ աղբ չթափեն։ Դրա համար գետափնյա հատվածում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք տեսագրում են բնակիչների կողմից գետ աղբ նետելու դեպքերը։ Իջեւանի համայնքապետ Ա․ Ճաղարյանը, ուսումնասիրելով «Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի տնօրեն Սուրեն Չիբուխչյանի զեկուցագիրը եւ կից ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ 2026թ․ հունվարի 8-ին կազմված արձանագրությունը՝ կից լուսանկարներով, պարզել է, որ Իջեւանի Երեւանյան 8 հասցեում գործող «Գագիկ Սարդարյան» ԱՁ-ի շենքից 2025թ․ դեկտեմբերի 31-ին, ժամը 15։14-ին Աղստեւ գետ աղբ է նետվել, եւ այդ փաստի առիթով վարչական պատասխանատվության որոշում է կայացվել հունվարի 21-ին՝ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսնապատիկի չափով՝ 150 հազար դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօրվա Հայաստանը ստրկության հայտ է ներկայացնում աշխարհին. «Եկեք մեզ տիրություն արեք»

Այսօրվա Հայաստանը ստրկության հայտ է ներկայացնում աշխարհին. «Եկեք մեզ տիրություն արեք» Fri, 27 Feb 2026…

9 րոպե ago

Բաժանո՞ւմ, թե՞ իրականում վերարտադրության պլան Բ

Բաժանո՞ւմ, թե՞ իրականում վերարտադրության պլան Բ Fri, 27 Feb 2026 19:15:30 +0400 Փետրվարի 17-ին Հակոբյան…

23 րոպե ago

«В Гюмри народ ввели в заблуждение, теперь мы откроем людям глаза»

«В Гюмри народ ввели в заблуждение, теперь мы откроем людям глаза» Fri, 27 Feb 2026…

24 րոպե ago

ԳՈՒԼԱԳ-ի թանգարանը լուծարում են

ԳՈՒԼԱԳ-ի թանգարանը լուծարում են Fri, 27 Feb 2026 19:00:04 +0400 Մոսկվայում որոշում է կայացվել լիկվիդացնել…

39 րոպե ago

Անապաստան կենդանիների սպանդ ՌԴ 102-րդ բազայում․ բաց նամակ Կոպիրկինին

Անապաստան կենդանիների սպանդ ՌԴ 102-րդ բազայում․ բաց նամակ Կոպիրկինին Fri, 27 Feb 2026 18:45:58 +0400…

53 րոպե ago

Кто из губернаторов Армении не служил в армии и на каком основании

Кто из губернаторов Армении не служил в армии и на каком основании Fri, 27 Feb…

1 ժամ ago