Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է

Fri, 27 Feb 2026 15:15:27 +0400


«Լոռու մարզի ամենախոշոր գյուղը՝ Օձունը, զարգանում է ժամառժամ»,- ասել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ Օձուն համայնք այցելությունից եւ նորոգվող արվեստի դպրոցի աշխատանքներին հետեւելուց հետո: Օձունի արվեստի դպրոցի շենքը ՀՀ կառավարությունն է հատկացրել, իսկ շուրջ 90 մլն դրամի ներդրումը համայնք-ՄԱԿ-Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն համագործակցության շրջանակում է։ Նախկինում արվեստի դպրոցն ու մանկապարտեզը տեղակայված էին նույն՝ անբարեկարգ շենքում։ Շենքի մի հատվածում երեխաները քնում էին, մյուս հատվածում երաժշտական դպրոցի դասերն էին ընթանում։ Հիմա գյուղը կունենա բարեկարգ արվեստի դպրոց եւ մանկապարտեզ՝ առանձին մասնաշենքերում։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եւս աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում։ Նա մարզպետի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի հետ շրջել է մարզում։ Տաշիր համայնքում էլ ճանապարհների, զբոսայգիների բարեկարգման, լուսավորության ցանցի արդիականացման, դպրոցների ու մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ (93 մլն դրամ)։ Տաշիրում նոր բժշկական կենտրոն է կառուցվում. ներդրումը՝ 4.5 մլն դոլար՝ 1 մլրդ 740 մլն դրամ: «Սիրելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերով կառավարությունը, պետությունը՝ մարզը, Տաշիր քաղաքը քայլ առ քայլ ոտքի է կանգնեցնում»,- ասել է մարզպետը։

Վանաձորում նույնպես ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում․ Սանկտ Պետերբուրգի փողոցն է նորոգվում՝ 554 մլն դրամի ներդրմամբ։ Լոռու մարզպետն այստեղ կատարված աշխատանքները եւս դիտարկել է, ցավոք՝ չի նկատել, որ փողոցը հիմնանորոգվել է՝ միայն մեկ մայթով, երկրորդ մայթը վերացրել են: Ալավերդում եւս ներբակային ասֆալտապատման ծրագիր է իրականացվում․ համայնքային բյուջեից 42 մլն դրամով 2/30 եւ 1/12 շենքերի բակերն են կարգի բերվում, դիտահորերը փոխարինվում՝ ջրահեռացման համակարգի անցկացման, եզրաքարերի փոխարինման նպատակով։ «2026 թվականին Ալավերդում կունենանք ներբակային ասֆալտապատման խոշոր սուբվենցիոն փաթեթ»,- ասել է մարզպետը։

Սանահինում՝ վթարային դպրոցի տեղում կառուցվում է շուրջ 5 մլն դոլար արժողությամբ նոր կրթահամալիր (դպրոց եւ նախակրթարան)՝ 1 մլրդ 850 մլն դրամ կամ շուրջ 5 մլն դոլար արժողությամբ։ «5-6 մլն դոլար արժեքով դպրոցները սովորական են դառնում մեզ համար»,- նշել է Լոռու մարզպետը: Լեռնավանում Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ կկառուցվի գեոմեմբրանային ջրամբար. մարզպետը Սպիտակում դիմավորել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ծրագրի արժեքը 128 հազար դոլար է, ջրամբարի ծավալը՝ 13,000 խմ։ Ծրագիրը միտված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը եւ կայուն գյուղատնտեսության զարգացմանը։ Արեւածագ բնակավայրում էլ իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ։ «Կային ժամանակներ, երբ մեր երեխաները գյուղերում դպրոց էին գնում երկու զույգ կոշիկով․ մեկը՝ ցեխապատ ճանապարհներով դպրոց հասնելու, մյուսը՝ դպրոցում կրելու համար»,- ասել է մարզպետը՝ ընդգծելով ճանապարհների բարեկարգման կարեւորությունը։ Ալավերդու Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 դպրոցում մարզադահլիճ է կառուցվել, սակայն աշխատանքը չի ընդունվել, քանի որ արձանագրվել են թերություններ: «Աշխատանքը չի ընդունվելու։

Խնդրահարույց մասերը քանդեք, նորից սարքեք։ Լուծումների մասին մտածեք, ընդ որում՝ արագ»,- հանձնարարել է մարզպետը: Աքորի գյուղում էլ, որը 2 հազար 600 բնակիչ ունի, կառուցվում է 6 միլիոն դոլար արժողությամբ նոր կրթահամալիր։ Ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա գտնվող, 390 բնակիչ ունեցող Կաճաճկուտ գյուղում էլ է համայնքի ու պետբյուջեի համաֆինանսավորմամբ ասֆալտապատվել գյուղի կենտրոնական ճանապարհը։ Համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է պուրակը, որն անբարեկարգ վիճակում էր։

Ալավերդի համայնքի Արեւածագ բնակավայրում եւս աշխատանքներ են իրականացվել, որի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել բնակիչներին եւ ընդգծել, որ համայնքներում իրականացվող յուրաքանչյուր ծրագրի արդյունավետության լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու «Նոան» դուրս մնաց պայքարից

Ինչու «Նոան» դուրս մնաց պայքարից Fri, 27 Feb 2026 16:45:34 +0400 «Նոայի» գլխավոր մարզի Սանդրո…

15 րոպե ago

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է Fri, 27 Feb 2026 16:30:07 +0400…

30 րոպե ago

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք Fri, 27 Feb 2026…

35 րոպե ago

Հե՜յ, Հիպոկրատին հիշող կա՞

Հե՜յ, Հիպոկրատին հիշող կա՞ Fri, 27 Feb 2026 16:15:01 +0400 Բաց նամակ առողջապահության նախարար Ա․…

45 րոպե ago

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․ Fri, 27 Feb 2026 16:00:54 +0400 Առավոտ կանուխ մարդ…

60 րոպե ago

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը հող է պատրաստում մի խումբ հայերի հետապնդելու համար. Նահապետյան

Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը հող է պատրաստում մի խումբ հայերի հետապնդելու համար. Նահապետյան Fri, 27…

1 ժամ ago