Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն է

Fri, 27 Feb 2026 16:30:07 +0400


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից կամ սահմանում զոհեր չունենալու իրողությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում՝ չեն խոսում։ Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին սպանում։ Մահվան այս դեպքերը վկայում են, թե ինչպիսի մթնոլորտ է բանակում, ինչպիսին է վերահսկողությունը և պատասխանատվությունը զինվորի կյանքի նկատմամբ։ Ոչ մի բացատրություն ընտանիքիներին, թե ինչու են նրանց որդիները կյանքից զրկվում։ Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն ու ասելն է․ «Կարգապահության բարձրացման ուղղությամբ էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում և ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ»։ Իսկ շոշափելի արդյունքներն, ըստ Պապիկյանի, 2025-ին գրանցված 34 մահվան դեպքն է։ Հիմա 2026թ-ն է և սկսում ենք զինծառայողների մահվան դեպքերը հաշվել զրոյից»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նամակ արեւմտյան տերերին․ ինչու է ՔՊ-ն «տղա բերում» Արեւմուտքից

«Հրապարակ»․ Նամակ արեւմտյան տերերին․ ինչու է ՔՊ-ն «տղա բերում» Արեւմուտքից Thu, 19 Mar 2026 08:45:45 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով