ԳՈՒԼԱԳ-ի թանգարանը լուծարում են
Fri, 27 Feb 2026 19:00:04 +0400
Մոսկվայում որոշում է կայացվել լիկվիդացնել ԳՈՒԼԱԳ-ի պետական թանգարանը, որը նվիրված էր Խորհրդային Միության շրջանում իրականացված քաղաքական հալածանքներին։ Վերջինիս տեղում գործելու է նոր թանգարան՝ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի դեմ գործված ցեղասպանության հիշատակի թանգարան անվանումով։ Այս որոշումը ռուսական հասարակության մեջ միանշանակ չի ընկալվել։
Դա առաջին հերթին հրաժարում է սեփական պատմությունից եւ սեփական պատմության վերաշարադրման փորձ, մի բան, որի դեմ գոնե պաշտոնապես պայքարում է Ռուսաստանը՝ Արեւմուտքին նույնի մեջ մեղադրելով։ Մինչդեռ խորհրդային շրջանի հատկապես Ստալինյան ռեպրեսիաները ամոթի էջ է, որին նվիրված թանգարանը պետք է գործի թերեւս «այլեւս՝ երբեք» գաղափարը պահելու համար։ Հիշեցնենք, որ թանգարանը հիմնադրվել է 2001 թվականին՝ հայտնի գրող եւ լրագրող Անտոն Անտոնով-Օվիսեենկոյի ջանքերով, ում հայրը եւս հանդիսանում է Ստալինյան ռեպրեսիաների զոհ։