Բաժանո՞ւմ, թե՞ իրականում վերարտադրության պլան Բ

Բաժանո՞ւմ, թե՞ իրականում վերարտադրության պլան Բ

Fri, 27 Feb 2026 19:15:30 +0400


Փետրվարի 17-ին Հակոբյան Աննան Ֆեյսբուքով հայտարարեց, որ ավարտված է վարչապետի հետ իր քաղաքացիական ամուսնությունը: Այդ նորությունն ընկալվեց որպես ոչ թե բաժանում, այլ զագսով կամ եկեղեցով ամուսնության գրանցում: Քանի որ իրական բաժանման երևույթներ չհետևեցին դրան: Ու բազում ու բազմատեսակ շնոհավորանքներ հղվեցին առ Փաշինյան-Հակոբյան զույգը, որոնց ևս պատասխան չտրվեց: Դրանից հետո շարունակվեց նրա գործունեությունը «նորաձև կրթության»ասպարեզում:

Այնուհետև, կարճ ֆեյսբուքյան գրառումից երկու-երեք օր անց որպես վարչապետի տիկին, կրկնում եմ՝ վարչապետի տիկին, ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն ներկայացող անձը ինչ-որ պատվիրակությամբ ուղևորվում է ԱՄՆ: Նպատակը հանդիպումների շարք էր «Պատկառելի բուդդայական վանական Բհիկխու Պանակարայի և մյուս պատվելի վանականների» հետ: Ովքեր նոր էին ավարտել իրենց 2300 մղոն ձգվող «Քայլերթ հանուն խաղաղության» առաքելությունը: Հանդիպումների շարքը ներկայացվում է Ֆեյսբուքում՝ հայերեն մակագրություններով:

Վերադառնալուց հետո Ֆեյսբուքում կրկին տեղադրվում են այցի նյութերը, բայց այս անգամ անգլերենով: Իսկ այնուհետև հայտարարվում է, թե մարդիկ իրեն սխալ են հասկացել, երբ ինքը մինչ այդ հայտնել էր, թե վերջացել է Փաշինյանի հետ իրենց քաղաքացիական ամուսնությունը: Ու որ ինքն իսկապես բաժանվում է քաղաքացիական ամուսնուց: Նաև խոսում է, որ չգիտես ինչու, հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ձերբակալել իրեն: Ու կրկին ամերիկյան այցի մասին նյութ է տեղադրում ՖԲ-ում անգլերենով: Ու լուրջ մարդիկ հավատում են դրան: Հիմա մեկ երկու հարց: Եթե որևէ մեկը հայտարարում է ամուսնության ավարտի մասին, ապա ինչպե՞ս է դրանից հետո որպես այդ անձի կին ուղևորվում ԱՄՆ: Իսկ ամուսինն էլ նրա 1 ժամանոց նյութն, իր ասելով, ուրախ տեղադրում է ֆեյսբուքյան իր էջում: Ու ոչ մի խոսք բաժանման մասին:

Կարծում եմ, որ այս ամենը վատ խաղացված վոդեվիլ (թեթև պիես կոմեդիայի ժանրից) է, ինչի նպատակը պլան Բ-ի նախապատրաստումն է: Դա էլ այն դեպքում, եթե Փաշինյանի վերընտրությունը տեղի չունենա այնպես, ինչպես զույգն է երազում: Ու վերջինս ստիպված լինի կա՛մ դիմել «ժողովրդավարական» խախտումների՝ ինչպես դա արվեց Մոլդովայում, և կա՛մ գործարկել պլան Բ-ն: Բայց քանի որ մոլդովական «ժողովրդավարական» ընտրախախտումները հակառուսական ուղղվածություն ունեին, դա նույնիսկ ողջունվեց Եվրոպայում: Չնայած նախագահականի առումով նույն բնույթի խախտումը քննադատվեց ԱՄՆ-ի կողմից: Ինչևէ, Հայաստանում հականիկոլիզմը, որքան էլ ցանկանան, չի կարող ներկայացվել որպես ռուսական պրոյեկտ: Ու այդ պատճառով էլ նախապատրաստվել է պլան Բ-ն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել

Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել Sun,…

14 րոպե ago

Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ ՀՀ

Իրաքում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել 12 քաղաքացի, որոնցից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ…

28 րոպե ago

Մահացել է Սեդա Կանաչյանը

Մահացել է Սեդա Կանաչյանը Sun, 22 Mar 2026 16:15:00 +0400 Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր…

44 րոպե ago

Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս

Էդ տղան մտքիցս դուրս չի գալիս Sun, 22 Mar 2026 16:05:14 +0400 Այն, որ այս…

54 րոպե ago

Իրանցի դիվանագետների են արտաքսել

Իրանցի դիվանագետների են արտաքսել Sun, 22 Mar 2026 16:00:00 +0400 Սաուդյան Արաբիան իր տարածքում գործող…

59 րոպե ago

Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է

Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է Sun, 22 Mar 2026…

1 ժամ ago