Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել

Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել

Sun, 22 Mar 2026 16:45:04 +0400


Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցածին՝ կնշանակի ստել, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Ի վերջո սա այն նույն մարդն է, որ նույն ոգևորությամբ ու վճռականությամբ 2020 թվականի մարտի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետներ էր բաժանում նույն տեղում:

Դե, իսկ բուկլետն անձնագրի տեսք ուներ, որի վրա պատկերված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միասնական ուրվագիծը՝ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» վերտառությամբ:

Վեց տարի անց նույն մարդն արդեն իր քաղաքական որոշումների հետևանքով խեղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծն է բաժանում ու Արցախի կորստի համար հանիրավի հանդիմանում 1993 թվականին զոհված, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, լեգենդար հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերը՝ իմ սիրելի՜ համակուրսեցի Արմինե Մոսիյանին։
Հ. Գ. Արմինե խտտումում։ Կներես վեր ստիպված ըս իլալ ստի ապրումներավ անց կենաս»,– գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն ու Վենսը լծվել էին Հուանգի «փրկության գործին»

Թրամփն ու Վենսը լծվել էին Հուանգի «փրկության գործին» Tue, 24 Nov 2026 16:00:52 +0400 ԱՄՆ…

19 րոպե ago

Ինչո՞ւ է արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշված Ադրբեջան

Ինչո՞ւ է արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշված Ադրբեջան Tue, 24 Nov 2026 15:56:18 +0400 Latest…

24 րոպե ago

Գրիգորյանի սպանության օրը ես եղել եմ օպերատիվ աշխատանքները համակարգողը

Գրիգորյանի սպանության օրը ես եղել եմ օպերատիվ աշխատանքները համակարգողը Tue, 24 Nov 2026 15:53:21 +0400…

27 րոպե ago

«Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանքից ազատելո՞վ եք պայքարում քրեական ենթամշակույթի դեմ

«Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանքից ազատելո՞վ եք պայքարում քրեական ենթամշակույթի դեմ Tue, 24 Nov 2026…

33 րոպե ago

Ես՝ փաս, ով ուզում է` թող քննարկի

Ես՝ փաս, ով ուզում է` թող քննարկի Tue, 24 Nov 2026 15:45:38 +0400 Ես ծանոթ…

34 րոպե ago

Սա տուն քանդելու մասին օրենքի նախագիծ է

Սա տուն քանդելու մասին օրենքի նախագիծ է Tue, 24 Nov 2026 15:44:46 +0400 Latest news…

35 րոպե ago