Ես՝ փաս, ով ուզում է` թող քննարկի

Ես՝ փաս, ով ուզում է` թող քննարկի

Tue, 24 Nov 2026 15:45:38 +0400


Ես ծանոթ չեմ Փաշինյանի սահմանադրական «բարեփոխումներին», բայց վստահ եմ, որ դրանք բանի պետք չեն: Սովորաբար մարդուն են ճանաչում իր գործերով: Փաշինյանի պարագայում՝ ես Փաշինյանով եմ ճանաչում նրա գործերը եւ արդեն գիտեմ, որ մեր սահմանադրության շուրջ այս աղմուկը նրա հերթական «քյանդրբազության» հետեւանքն է: Եվ, ուրեմն, ես բոլորովին կարիք չունեմ ծանոթանալու այդ աղտեղությանը, որ կոչվում է Փաշինյանի, իսկ մեծամասնության կարծիքով՝ նաեւ Ալիեւի սահմանադրություն: Կարճ ասած՝ դեմ եմ, չեմ էլ ուզում քննարկել:

Ասում է. ընդունեք էլ՝ հրաժարական կտամ, չընդունեք էլ՝ հրաժարական կտամ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է բերել… Էն բոյի մի էշություն, որն ընդունենք էլ, կներեք արտահայտության համար՝ մեզ շինելու են, չընդունենք էլ՝ շինելու են: Ինքը թռնելու է, ինքը չի լինելու, որ իրեն էլ շինեն: Այլ խոսքով՝ ուզում է երկիրը փուռը տա ու թռնի: Մի խոսքով, հայեր ջան, Նիկոլից եւ նրա շառուփորձանքից հեռու մնացեք: Համարեք, որ չկա՝ ինքն էլ չկա, իր «իրական» սահմանադրությունն էլ չկա, եւ, առհասարակ, իր հետ կապված ոչինչ չկա: Ամեն ինչ սուտ է եղել: Նիկոլն էլ է սուտ… Մենք նրան ընդամենը մտածել ենք, մտածել ենք ազգովի, մտածել ենք, գուցե նույնիսկ երազել, որ, ահա, կգա մեկը եւ մեր երկիրն ավելի լավը կդարձնի: Բայց հիմա երազից արթնանալու, իրականության հետ առերեսվելու ժամանակն է: Սա մեր երազի տղեն չի, սա մի սովորական խաբեբա է, թալանչի, ավազակ, կապիտուլյանտ, թշնամուն հավերժորեն ստրկագրված հանցագործ: Բա մարդը «Արցախ», «Հայոց ցեղասպանություն», «Արեւմտյան Հայաստան» բառերը լսելուց կփշաքաղվի՞… Ու ես պիտի նրա բերած սահմանադրությունը քննարկե՞մ: Ես՝ փաս: Ով ուզում է, թող քննարկի, թող ընկնի նրա օրակարգի մեջ, թող փորձի «կառուցողական» երեւալ: Ես ասում եմ՝ «Ոչ»:

Բա որ պատերազմ լինի՞… Հարցնում է ՀՀ քաղաքացին: Սիրելի քաղաքացի, քեզ համար ի՞նչ տարբերություն՝ պատերազմը կլինի մե՞ր, թե՞ Փաշինյանի սահմանադրությամբ: Մի հատ վերեւիդ հարկը աշխատացրու, սիրելի ՀՀ քաղաքացի, չլսեցի՞ր, ասում է՝ նոր սահմանադրությունը չընդունվի էլ՝ գնալու եմ, ընդունվի էլ՝ գնալու եմ: Բա հարց տվեք դրան՝ որ դու գնաս, ո՞վ է խաղաղություն բերելու, կամ՝ հետո քեզ որտե՞ղ գտնենք, որ Ալիեւի հետ, ինչպես դու ես ասում, 50/50 փայ մտնես խաղաղության պայմանագրի մեջ: Ամենամեծ մանիպուլյացիան էլ հենց այն է, որ նա խաղաղության պայմանագիրը որպես 50/50 թուղթ է ներկայացնում, թե մի կողմը ես եմ, մյուսը՝ Ալիեւը: Բայց մենք հո գիտենք, որ այդ նախաստորագրած թղթում Հայաստանի, այսինքն, մեր ազգակործան պատուհասի կողմից եւ հեղինակությամբ որեւէ կետ չկա ներառված: Ասել է թե՝ ինչպես «նոր սահմանադրությունը», այնպես էլ խաղաղության պայմանագիրն է ալիեւյան: Քարը ճղի՝ 90/10 է հարաբերությունը, դա էլ այն պատճառով, որ Ալիեւը չի կարող ուղիղ եթերում միայնակ ստորագրել այդ թուղթը: Փաստորեն, ինչպես «սահմանադրությունն են պարտադրում», այնպես «զոռով տանելու» են, որ խաղաղության պայմանագիրն ստորագրի: Դե հիմա ինձ ասեք՝ ձեզ պե՞տք է կորսված հայրենիքով, գերիներով, բզկտված տարածքով եւ շրջափակումը միջանցքներով ամրապնդած` Հայաստանի խաղաղությունը:

Սահմանադրությունը, որ Նիկոլն է առաջարկում, փոխելո՞ւ է այդ վիճակը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախից ինչ տվել՝ առանց կրակոցի է տվել, մտել են Հայաստանի տարածք՝ հայտարարել է, որ հետ չենք ուղարկելու, գերիներից ենք խոսում, ասում է՝ մի շահարկեք… Եվ ի լրումն այս ամենի, հիմա էլ «սահմանադրությունն» է մեջտեղ բերել, թե՝ առանց երկրի մայր օրենքը փոխելու, խաղաղություն չի հաստատվի: Իբր ինքն է, էլի, որոշում, թե Ալիեւը երբ կկրակի: Այդ ե՞րբ է Ալիեւը քեզ հարցրել որեւէ բան անելուց առաջ, որ հիմա հարցնի: Երբ իրեն հարմար եղավ, երբ իրավիճակը թույլ տվեց, նա կրակելու է: Քեզ թվում է, ինչ է` Ալիեւը պիտի կարդա քո գրած սահմանադրությունն ու ըստ այդմ որոշում կայացնի՞: Սխալվում ես, պարոն՝ առայժմ վարչապետ, ու դեռ էս հարիֆներին էլ մոլորեցնում: Ավելի լավ է՝ խոստովանես իրականությունը եւ ժողովրդին վերջնականապես ազատես քո անվան հետ կապված երազ-մղձավանջից: Մարդիկ թող արթնանան ու տեսնեն՝ դու չկաս, եւ, առհասարակ, ոչ ոք չկա, որ իրենց ամեն անգամ համոզի՝ մի բան անել, մի բան տալ, որ պատերազմ չսկսվի:

ՀԳ. Իսկ հիմա, ում որ հարկ է, կարդացեք այս մի քանի տողն ու՝ «դավայ դասվիդանիա».
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գերմանացիները դեմ են Ուկրաինային զենք մատակարարելուն

Գերմանացիները դեմ են Ուկրաինային զենք մատակարարելուն Tue, 24 Nov 2026 16:30:59 +0400 Գերմանիայում հարցվածների 53%-ը…

2 րոպե ago

Կիևը պատրաստ է հանդիպմանը․ Զելենսկի

Կիևը պատրաստ է հանդիպմանը․ Զելենսկի Tue, 24 Nov 2026 16:23:13 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

10 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը` դրսում, Նիկոլ Փաշինյանը` տանը (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը` դրսում, Նիկոլ Փաշինյանը` տանը (լուսանկարներ) Tue, 24 Nov 2026 16:21:19 +0400 Նիկոլ Փաշիյանը՝…

12 րոպե ago

Ջորկաեֆ ազգանունը բավարա՞ր է հայկական ֆուտբոլը ղեկավարելու համար

Ջորկաեֆ ազգանունը բավարա՞ր է հայկական ֆուտբոլը ղեկավարելու համար Tue, 24 Nov 2026 16:15:50 +0400 Հայաստանի…

18 րոպե ago

«Ադրբեջան» անունով պետություն երբեք գոյություն չի ունեցել․ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգա

«Ադրբեջան» անունով պետություն երբեք գոյություն չի ունեցել․ ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգա Tue, 24 Nov 2026…

25 րոպե ago

Թրամփն ու Վենսը լծվել էին Հուանգի «փրկության գործին»

Թրամփն ու Վենսը լծվել էին Հուանգի «փրկության գործին» Tue, 24 Nov 2026 16:00:52 +0400 ԱՄՆ…

33 րոպե ago