Գերմանացիները դեմ են Ուկրաինային զենք մատակարարելուն
Tue, 24 Nov 2026 16:30:59 +0400
Գերմանիայում հարցվածների 53%-ը կողմ է Ուկրաինային զենքի մատակարարումների լիակատար դադարեցմանը, մինչդեռ 46%-ը կողմ է ռազմական օգնության շարունակմանը:
Այպիսին են The Berlin Pulse-ի ամենամյա հարցման արդյունքները, հայտնել են գերմանական լրատվամիջոցները:
Հարցման համաձայն՝ Ուկրաինային ռազմական օգնության կողմնակիցների բաժինը վերջին մեկ տարվա ընթացքում 59%-ից նվազել է մինչև 46%: Նման աջակցության դեմ հանդես եկողների բաժինը նախորդ տարվա 39%-ից աճել է մինչև 53%:
Ուկրաինային ռազմական օգնությունը ամենաքիչն է հավանության արժանանում Գերմանիայի արևելյան նահանգներում, որտեղ հարցվածների 31%-ը աջակցում է դրան: Երկրի արևմուտքում այս ցուցանիշն ավելի բարձր է՝ 48%, բայց այնտեղ հարցվածների մեծամասնությունը նույնպես չի աջակցում դրան:
Զենքի մատակարարումների աջակցությունը խորհրդարանական կուսակցությունների ընտրողների շրջանում շարունակում է բարձր մնալ: Ուկրաինային ռազմական օգնությունը հավանության է արժանանում «Կանաչների» կուսակցության կողմնակիցների 73%-ի, CDU/CSU կողմնակիցների 67%-ի, SPD կողմնակիցների 64%-ի և Ձախ կուսակցության կողմնակիցների 61%-ի կողմից:
Մինչդեռ, ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ընտրողների շրջանում 11%-ը կողմ է դրան, մինչդեռ 88%-ը կտրականապես դեմ է։