Հրաժարվել է կաթոլիկությունից, դարձել առաքելական եկեղեցու հետեւորդ

Հրաժարվել է կաթոլիկությունից, դարձել առաքելական եկեղեցու հետեւորդ

Fri, 27 Feb 2026 21:00:14 +0400


Հայ առաքելական եկեղեցու պատմությունն ուսումնասիրելիս անհնար է չառնչվել հայ աստվածաբանական մտքի 19-20-րդ դարերի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի անձին։ Նրա հեղինակած՝ առաքելական եկեղեցու պատմության «Ազգապատում» աշխատություններն առայսօր անգերազանցելի են եւ համարվում են դասական գործեր, առանց որոնց հնարավոր չէ եկեղեցական պատմության ուսումնասիրությունը։

Օրմանյանը ծնվել է 1841 թ․ փետրվարի 23-ին, Կոս­տանդ­նուպոլսում՝ հայ կաթոլիկ ընտանիքում: Վաղ տարիքից նա հետաքրքրություն է ցուցաբերել հոգեւոր եւ գիտական գիտելիքների հանդեպ, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա ուղին: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա՝ 1851-ին, Պողոս Օրմանյանը (այդպես էր պատրիարքի աշխարհիկ անունը) մեկնել է Հռոմ, որտեղ ուսանել է Անտոնյան հայ կաթոլիկ միաբանության Սբ Գրիգոր վանքում։ Կրթությունը շարունակել է Վատիկանում, ստացել փիլիսոփայության, աստվածաբանության եւ եկեղեցական իրավունքի մագիստրոսի աստիճան, դարձել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ եւ հայոց լեզու դասավանդել Հավատի քարոզչության կոլեգիայում: 1869-1870 թթ., որպես կաթոլիկ աստվածաբան, մասնակցել է Վատիկանի առաջին Մեծ ժողովին: 1876-ին վերջնականապես որոշել է խզել կապերը Վատիկանի հետ եւ հրաժարվել կաթոլիկությունից՝ դառնալ առաքելական եկեղեցու հետեւորդ։ 1879-ին ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան։ 1880-ին դարձել է Էրզրումի հայերի առաջնորդը, իսկ ավելի ուշ՝ գլխավորել Արմաշի դպրեվանքը, որտեղ կրթել է հոգեւոր գործիչների մի ամբողջ սերունդ: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Օրմանյանը Ներսես Վարժապետյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին փաստաթղթերի պատրաստմանը եւ հայկական հարցի հայեցակարգի մշակմանը: Դա կարեւոր ավանդ էր 19-րդ դարի վերջի հայ ժողովրդի քաղաքական եւ հասարակական մտքի ձեւավորման գործում: 1896 թ․ նոյեմբերի 6-ին Օրմանյանն ընտրվել է Կոստանդնուպոլսի պատրիարք եւ այդ պաշտոնը զբաղեցրել մինչեւ 1908 թվականի հուլիսը: Նրա պատրիարքությունը համընկել է պատմական բարդ ժամանակաշրջանի հետ, երբ Օսմանյան կայսրությունում հայ համայնքը բախվում էր քաղաքական եւ սոցիալական լուրջ մարտահրավերների, եւ արդեն զգացվում էր, որ Օսմանյան կայսրությունը մոտենում է իր մայրամուտին։ Դա առաջացնում էր թուրք-օսմանական իշխանությունների անկարող կատաղությունը, որը թափվում էր հատկապես կայսրության տարածքում բնակվող քրիստոնյա ժողովուրդների վրա: Չնայած դժվարություններին՝ նրան հաջողվել է ամրապնդել Հայ եկեղեցու հոգեւոր կյանքը եւ կրթական հաստատությունները: Նրան, ըստ ժամանակակիցների, կոչել են Գազանազուսպ, քանի որ, լինելով ճկուն դիվանագետ, կարողացել է հարյուրավոր հայորդիների ազատել սուլթանական պատժիչ յաթաղանից ու մեղմել Աբդուլ Համիդ 2-րդ Արյունոտ սուլթանի վերաբերմունքը հայերի հանդեպ։

Այսօրվա լույսի ներքո՝ Օրմանյանը հավատքի եւ գիտության, պահպանողականության եւ քաղաքական հավասարակշիռ մտածողության, դիվանագիտական ճկունության եւ լուրջ կառավարչական կարողություններով անձ էր։ Օրմանյան պատրիարքի քաղաքական մտածողությունը դրսեւորվում է դեռ 1870-ականների կեսերին իտալա­կան ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջուզեպե Գարիբալդիի հետ հանդիպման եւ իտալացի ու հայ ժողովուրդների ազգային ազատագրությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։ Նույն տարում Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ եւ ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը։ Պատրիարքությունը թողնելուց հետո, կյանքի վերջին տարիներին նա ապրել է Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքում, այնտեղ վարել պաշտոններ, դասավանդել տեղի ճեմարանում։ 1918-ին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ եւ վախճանվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը պաշտոնապես հերքեց՝ ժանտախտ չկա

Ռուսաստանը պաշտոնապես հերքեց՝ ժանտախտ չկա Fri, 09 Oct 2026 15:00:35 +0400 Ռուսաստանը հայտարարել է, որ…

11 րոպե ago

Փաշինյանն ու Պուտինը՝ կարճատև զրույցի ընթացքում․ լուսանկարներ են տարածվում

Փաշինյանն ու Պուտինը՝ կարճատև զրույցի ընթացքում․ լուսանկարներ են տարածվում Fri, 09 Oct 2026 14:53:42 +0400…

18 րոպե ago

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում Fri, 09 Oct 2026 14:45:08 +0400 F-35 Lightning…

27 րոպե ago

ԱԱ․ Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին․ օլիմպիական չեմպիոն է

ԱԱ․ Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին․ օլիմպիական չեմպիոն է Fri, 09 Oct 2026 14:30:36 +0400…

41 րոպե ago

Ինչի համար է 35 հազարից ավելի վարորդ տուգանվել

Ինչի համար է 35 հազարից ավելի վարորդ տուգանվել Fri, 09 Oct 2026 14:28:51 +0400 ՆԳՆ…

43 րոպե ago

Արձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք

Արձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք Fri, 09 Oct 2026 14:19:00 +0400 «Ազատ…

53 րոպե ago