Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում

Fri, 09 Oct 2026 14:45:08 +0400


F-35 Lightning II գերժամանակակից ամերիկյան ռազմական կործանիչ ինքնաթիռի որոշ բաղադրիչներ, որոնց մասին տվյալները գաղտնի են, հայտնվել են Չինաստանում, որտեղ կարող են հետազոտվել։ Դա նշանակում է, որ չինական կողմին հասանելի են դարձել ամերիկյան այդ կործանիչ ինքնաթիռի հնարավորությունները, եւ նա հարկ եղած դեպքում կարող է այն օգտագործել ընդդեմ Միացյալ Նահանգների՝ հայտնում է Bloomberg պարբերականը։ Նախնական վարկածի համաձայն, այդ դետալները Չինաստան են ուղարկվել սխալմամբ։ Սակայն հնարավոր է, որ իրականում գործ ունենանք «լրտեսության» հետ։ Դետալներն արտադրվել են Lockheed Martin ընկերության կողմից։ Դրանք այնպիսի բաղադրամասեր են, որոնք ապահովում են ինքնաթիռի գրեթե անտեսանելիությունը եւ ռադիոլոկացիան։ Առայժմ հայտնի է միայն այն, որ Չինաստանի իշխանություններն արդեն գիտեն, որ այդ դետալները Չինաստանում են, սակայն դեռ հետ չեն վերադարձրել։

Պենտագոնը հայտարարել է, որ աշխատում է, որպեսզի այդ պահեստամասերը վերադարձվեն Միացյալ Նահանգներ։ Եվ ահա, պարզվել է, որ United Parcel Service (UPS) ընկերության աշխատակիցը, որը զբաղվում է արագ առաքումներով, բավարար թերացել է իր աշխատանքում եւ թերեւս սխալմամբ՝ այդ գաղտնի տեխնոլոգիաներով արտադրված պահեստամասերն ուղարկել է Հոնկոնգ՝ նշանակված վայրը ուղարկելու փոխարեն։ Աշխատակիցը պարզապես չի կարդացել առաքված պահեստամասերին կցված նամակը, որում ասված է եղել, որ որեւէ դեպքում չի կարելի դրանք ուղարկել Հոնկոնգով։ Նաեւ պարզվել է, որ առաքումը որոշակիորեն ձգձգվել է, եւ որպեսզի արագացվի, աշխատակիցը, վերոնշյալ նամակին ուշադրություն չդարձնելով, ընտրել է առաքման այն ճանապարհը, որն անցնում է Հոնկոնգով։ ԱՄՆ Կոնգրեսն արդեն պահանջել է ստուգել այն ուղիները, որոնցով ուղարկվում են ամերիկյան սպառազինությունների պահեստամասերը։ Թե որքանով է կատարվածը պարզապես աշխատանքային թերացման հետեւանք, դժվար է ասել, սակայն Պենտագոնը կատարվածի հետ կապված անցկացնում է հետաքննություն եւ փորձում է անել հնարավորը՝ Չինաստանից այդ պահեստամասերը հետ ստանալու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում․ ո՞վ է

Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում․ ո՞վ է Fri, 09 Oct 2026 18:30:41 +0400…

9 րոպե ago

Պետական պարգևների են արժանացել

Պետական պարգևների են արժանացել Fri, 09 Oct 2026 18:20:00 +0400 Դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի…

20 րոպե ago

Ինչ է ուզում աջափնյակցիներից Տիգրան Ավինյանը

Ինչ է ուզում աջափնյակցիներից Տիգրան Ավինյանը Fri, 09 Oct 2026 18:19:25 +0400 Latest news from…

21 րոպե ago

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա Fri, 09 Oct 2026 18:15:18 +0400 Լավ են անում…

25 րոպե ago

Մանկավարժականը վճարովի վերապատրաստումներ է սկսում

Մանկավարժականը վճարովի վերապատրաստումներ է սկսում Fri, 09 Oct 2026 18:12:29 +0400 Մենք տեղեկացանք, որ Հայկական…

28 րոպե ago

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին Fri, 09 Oct 2026 18:00:13 +0400 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը…

40 րոպե ago