Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում

Fri, 09 Oct 2026 14:45:08 +0400


F-35 Lightning II գերժամանակակից ամերիկյան ռազմական կործանիչ ինքնաթիռի որոշ բաղադրիչներ, որոնց մասին տվյալները գաղտնի են, հայտնվել են Չինաստանում, որտեղ կարող են հետազոտվել։ Դա նշանակում է, որ չինական կողմին հասանելի են դարձել ամերիկյան այդ կործանիչ ինքնաթիռի հնարավորությունները, եւ նա հարկ եղած դեպքում կարող է այն օգտագործել ընդդեմ Միացյալ Նահանգների՝ հայտնում է Bloomberg պարբերականը։ Նախնական վարկածի համաձայն, այդ դետալները Չինաստան են ուղարկվել սխալմամբ։ Սակայն հնարավոր է, որ իրականում գործ ունենանք «լրտեսության» հետ։ Դետալներն արտադրվել են Lockheed Martin ընկերության կողմից։ Դրանք այնպիսի բաղադրամասեր են, որոնք ապահովում են ինքնաթիռի գրեթե անտեսանելիությունը եւ ռադիոլոկացիան։ Առայժմ հայտնի է միայն այն, որ Չինաստանի իշխանություններն արդեն գիտեն, որ այդ դետալները Չինաստանում են, սակայն դեռ հետ չեն վերադարձրել։

Պենտագոնը հայտարարել է, որ աշխատում է, որպեսզի այդ պահեստամասերը վերադարձվեն Միացյալ Նահանգներ։ Եվ ահա, պարզվել է, որ United Parcel Service (UPS) ընկերության աշխատակիցը, որը զբաղվում է արագ առաքումներով, բավարար թերացել է իր աշխատանքում եւ թերեւս սխալմամբ՝ այդ գաղտնի տեխնոլոգիաներով արտադրված պահեստամասերն ուղարկել է Հոնկոնգ՝ նշանակված վայրը ուղարկելու փոխարեն։ Աշխատակիցը պարզապես չի կարդացել առաքված պահեստամասերին կցված նամակը, որում ասված է եղել, որ որեւէ դեպքում չի կարելի դրանք ուղարկել Հոնկոնգով։ Նաեւ պարզվել է, որ առաքումը որոշակիորեն ձգձգվել է, եւ որպեսզի արագացվի, աշխատակիցը, վերոնշյալ նամակին ուշադրություն չդարձնելով, ընտրել է առաքման այն ճանապարհը, որն անցնում է Հոնկոնգով։ ԱՄՆ Կոնգրեսն արդեն պահանջել է ստուգել այն ուղիները, որոնցով ուղարկվում են ամերիկյան սպառազինությունների պահեստամասերը։ Թե որքանով է կատարվածը պարզապես աշխատանքային թերացման հետեւանք, դժվար է ասել, սակայն Պենտագոնը կատարվածի հետ կապված անցկացնում է հետաքննություն եւ փորձում է անել հնարավորը՝ Չինաստանից այդ պահեստամասերը հետ ստանալու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ

«Հրապարակ». Միջուկային էներգիան խաղալիք չէ Fri, 02 Oct 2026 11:15:23 +0400 Ռուսաստանի էներգետիկ հսկայի՝ «Ռոսատոմի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով