Ամերիկյան ավիակիր ռազմանավը հեռացել է ռեգիոնից
Thu, 19 Nov 2026 18:30:18 +0400

Ամերիկյան ռազմական հարվածային ավիակիր նավերի խումբը՝ George Washington ավիակիր նավի գլխավորությամբ հեռացել է Պարսից ծոցից։ Նավերի խումբը մասնակցել է Իրանի դեմ իրականացվող ծովային բլոկադային։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ամենայն հավանականությամբ նավախումբը ուղեւորվել է Ճապոնիա ՝ իր մշտական տեղակայման Յուկոսուկայի ռազմակայան։ Ռեգիոնում շարունակում են մնալ George H.W. Bush եւ Theodore Roosevelt ավիակիր ռազմանավերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր