Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Պակիստանի քաղաքացուն դատապարտել են 27,5 տարվա ազատազրկման

Պակիստանի քաղաքացուն դատապարտել են 27,5 տարվա ազատազրկման

Wed, 18 Nov 2026 22:05:34 +0400


Պակիստանի քաղաքացի Ասիֆ Մերչանթը դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Նշվում է, որ Մերչանթը կամավոր անդամագրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), ապա մեկնել ԱՄՆ՝ սպանությունն իրականացնող անձանց վարձելու նպատակով։

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Մերչանթի հիմնական թիրախը պետք է լիներ Թրամփը։ Մյուս հնարավոր թիրախներն էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

Գերատեսչության տվյալներով՝ Մերչանթը ԱՄՆ է ժամանել 2024 թվականին և անմիջապես կապ է հաստատել իր ծանոթներից մեկի հետ, որը պետք է օգներ նրան։ Սակայն այդ ծանոթը նրա մտադրությունների մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) և սկսել համագործակցել ամերիկյան կողմի հետ՝ որպես տեղեկատու։ Ծանոթի միջոցով Մերչանթը կապ է հաստատել ենթադրյալ վարձու մարդասպանների հետ, որոնք իրականում ՀԴԲ-ի աշխատակիցներ էին։ 2026 թվականին նա նրանց փոխանցել է պատվերի կատարման համար նախատեսված կանխավճարը, ինչից կարճ ժամանակ անց ձերբակալվել է։

Մերչանթը խոստովանել է, որ դավադրության շարժառիթը Իրանի՝ ԻՀՊԿ նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու ցանկությունն էր։ Սոլեյմանին սպանվել էր 2020 թվականի հունվարին՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը

«Հրապարակ»․ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Wed, 18 Nov 2026 08:15:01 +0400 ԱԺ նախկին նախագահ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով