Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

«Հրապարակ». Իշխանությունը կասկածում է Ակային

«Հրապարակ». Իշխանությունը կասկածում է Ակային

Tue, 19 May 2026 08:20:20 +0400


Որոշ տեղեկություններով, ուրբաթ օրը Վանաձորում իրավապահները խուզարկություն ու ձերբակալություններ են արել ոչ միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում եւ այդ ուժի հետ փոխկապակցված անձանց պատկանող տարածքներում, այլեւ քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մերձավորների շրջանում:

Վանաձորում խոսում են, որ ՔՊ-ի սրտի քաղաքապետ Ական «տակից» աշխատում է Սամվել Կարապետյանի համար, «ճշտի պանյատները» թույլ չեն տալիս, որ նա Նիկոլ Փաշինյանի համար «վիզ դնի», իշխանություններն էլ իմացել են ու որոշել նրա հետ կապ ունեցող անձանց միջոցով ստուգել ու պարզել դա: Թեեւ չի բացառվում, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական կասկածամտության դրսեւորումն է, որը հիմքեր չունի: Թե ինչ են պարզել այդ գործողությունների արդյունքում, մեզ չհաջողվեց իմանալ: Չկարողացանք կապ հաստատել Ակայի հետ։ Սակայն մեզ ասացին, որ բոլոր ձերբակալվածներին արդեն ազատ են արձակել։

Չի բացառվում, որ ընդամենը վախեցնելու համար են այդ օպերացիան արել, որ Ակայի պես ոչ այնքան յուրային համայնքապետերը չփորձեն տակից խաղեր տալ ընդդիմադիրների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում

«Հրապարակ». Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում Tue, 19 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով