Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

«Հրապարակ». Պապիկյանից չէին սպասում

«Հրապարակ». Պապիկյանից չէին սպասում

Tue, 19 May 2026 08:15:10 +0400


Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում, եւ այն բացասական մեծ ազդեցություն է թողել մինչ այդ իշխանության մեջ համեստ եւ կիրթ մարդու տպավորություն թողած պաշտպանության նախարարի հեղինակության վրա։

Պապիկյանի ցուցումով, հիշեցնենք, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել 10 տաշիրցի, որոնք Սամվել Կարապետյանի աջակիցներն են եւ այդ պահին քարոզարշավ անելիս են եղել, բայց Պապիկյանը համարել է, որ խոչընդոտում են իրենց հավաքին` փակել են իրենց ճանապարհը, ու հրահանգել է ոստիկանությանը` նրանց բերման ենթարկել։

Մեզ ասացին, որ Սամվել Կարապետյանի թիմում ի սկզբանե հակված են եղել իրենց համերկրացուն՝ լոռեցի Պապիկյանին խնայել։ Դա նկատելի եղավ նաեւ Նարեկ Կարապետյանի արձագանքից. «Սուրեն ջան, դու գյուղի նորմալ տղա ես, մի արա»: Սակայն կիրակի օրվա միջադեպից հետո մեզ ասացին, որ անգամ Պապիկյանի մերձավորներն են հիասթափվել նրա պահվածքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ

«Զոհասեղանին դրված Հայաստանի» առաջ «սեղանին» կա մի ճանապարհ Sun, 05 Jul 2026 22:43:32 +0400 Ես …