Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով

Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով

Thu, 19 Nov 2026 17:53:04 +0400


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բացի այն հանգամանքից, որ Փաշինյանը սպառնում է Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել, նաև հոխորտում է, թե ընդդիմության վրայով «բուլդոզերով» անցնելու է:

Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով:

Հիմա, այս վիճակում, առաջին տրամաբանական միտքը, որը բանական մարդու գլխում ծագում է, դիմակայությունն է՝ բոլոր հնարավոր առողջ ուժերի համախմբվածությամբ և արդյունավետ աշխատանքով:

Բայց տրամաբանությունը մեր օրերում սկսել է խափանումներով գործել, որովհետև այս վիճակում հայտնի շրջանակները, որոնք զարմանալիորեն դեռ ընդդիմադիր են ներկայանում, շարունակում են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին խոսել՝ ոմանք՝ տողատակերով, ոմանք՝ ուղիղ:

Ավելին, դա ուղեկցվում է գարշելի բառակույտով և թեզերով: Ենթադրում եմ՝ Նիկոլի դեմ պայքարն անիմաստ են համարում, իրենց զրոյական արժեքով դաշտը լցնում են ընդդիմադիր դաշտի դեմ անպատվաբեր ներկայությամբ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր հանդիպում է սպասվում․ Սթիվեն Վիթքոֆ

Նոր հանդիպում է սպասվում․ Սթիվեն Վիթքոֆ Fri, 13 Nov 2026 18:30:04 +0400 Ուկրաինական կարգավորման հարցով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով