4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել
Tue, 17 Nov 2026 23:55:31 +0400

Սլովակիան ամերիկյան վարչակազմից արտոնություն է ստացել 120 օր շարունակել ձեռք բերել ռուսական նավթ եւ վճարել դրա դիմաց՝ առանց ամերիկյան սանկցիաների տակ հայտնվելու ռիսկի։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Էկոնոմիկայի նախարար Դենիս Սակովան։ Վերջինս մանրամասնել է, որ սլովակյան իշխանությունների նպատակը հասնելն էր այն բանին, որ Սլովակիա նավթի մատակարորւմները չհայտնվեին ամերիկյան սանկցիոն մամլիչի տակ։ Դա հնարավորություն կտա, որ երկրի նավթավերամշակման ձեռնարկություններն անխաթար աշխատեն։ Եւ Վաշինգտոնը 120 օրվա բացառություն է կատարել, որը նաեւ հնարավորություն կտա սլովակյան կողմին անհրաժեշտ դիվերսիֆիկացիաները կատարել վառելիքային ոլորտի հետ կապված։ Այժմ արդեն Բրատիսլավան պատրաստվում է շարունակել բանակցույթունները իր միջազգային մատակարարների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր