Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից

Tue, 17 Nov 2026 23:45:24 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ դեռ իրեն երեխա է զգում, իսկ նրա կինը՝ Բրիջիտը, կարծում է, որ նրան անհրաժեշտ է հոգեվերլուծաբանի մոտ գնալ։ Ֆրանսիացի առաջնորդի և նրա կնոջ անսովոր բացահայտումները նոր կենսագրության մաս են կազմում, որտեղ հեղինակը մանրամասն նկարագրում է Մակրոնի տատիկի ազդեցությունը իր բնավորության վրա, ապագա կնոջ հետ հարաբերությունները և քննադատությունը ընդունելու անկարողությունը։

48-ամյա Ֆրանսիայի պետության ղեկավարը խոստովանել է, որ իր մանկությունն ու պատանեկությունը անցել են իշխող կանանց ուժեղ ազդեցության ներքո՝ հիմնականում իր տատիկի, իսկ ավելի ուշ՝ Բրիջիտի, որը 24 տարով մեծ է իրենից։

«Ես դեռ երեխա եմ։ Ես երբեք պատանեկություն չեմ ունեցել։ Ես չեմ սիրում դեռահասներին. ես նրանց չեմ հասկանում։ Բայց կինս հասկանում է», – ասել է Մակրոնը իր կենսագիր Քեթրին Նեյին, ըստ The Times-ի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով