Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ
Tue, 17 Nov 2026 23:41:13 +0400

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ։ Մարդիկ, ովքեր սրբությունները թողել են շներին, հանկարծ սկսում են խոսել սրբություններից։ Մարդիկ, ովքեր նախկինում ոչինչ էին, հիմա մտածում են թե արժեք են իրենցից ներկայացնում, խոսում են կրկին անգամ ոչնչից։ Ինչպես կասեր Սուրբ Գրային հեղինակը « Ունայնություն ունայնության » են։
Հայ Եկեղեցին ու Հայոց Հայրապետները նմաններին շատ են տեսել ու մաշել դրանց։
Ձեր վայրահաչոցը պարոնայք, նոր բան չէ։ Պատմությունն ու ժամանակն ինքը ձեր գնահատականը կտա։ Վստահաբար դուք արդեն ապահովագրել եք ձեր խղճուկ տեղը` պատմության մեջ խարան ունեցողների շարքերը։
Խելքներին աշեցեք….
Գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր