Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Հեկտարներով անտառ են հատել, 2 տարում  6,5 միլիոն դրամ է բռնագանձվել

Հեկտարներով անտառ են հատել, 2 տարում  6,5 միլիոն դրամ է բռնագանձվել

Sat, 26 Sep 2026 13:45:18 +0400


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցում եմ կատարել 2025 թվականին և 2026 թվականի ընթացիկ ժամանակահատվածում Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների, այդ գործերով դատապարտված անձանց թվի, պետությանը վերականգնված վնասի մասին։

Գլխավոր դատախազությունից հայտնել են․ «2025 թվականին և 2026 թվականի ընթացիկ ժամանակաշրջանում Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների համար դատապարտվել է 13 անձ՝ վնասը 6 միլիոն 500 հազար դրամ, որը վերականգնվել է»։ Տավուշում հեկտարներով անտառ է ապօրինի հատվել, սակայն պետությանը պատճառված վնասից ընդամենը 6,5 միլիոն դրամ է գանձվել։ Երևի 1-2 ծառ կտրած խեղճ գյուղացու են դատել, իսկ փայտի մեծ բիզնեսով զբաղվողները շարունակում են իրենց սև գործը՝ թիկունքին ունենալով մեծ հովանավորներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ընդդեմ Սոֆյա Հովսեփյանի գործով նոր մանրամասներ

Փաշինյանն ընդդեմ Սոֆյա Հովսեփյանի գործով նոր մանրամասներ Fri, 06 Nov 2026 12:22:00 +0400 Երեկ` նոյեմբերի …