Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Ուղևորներն անմիջապես տարհանվել են ավտոբուսից և տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա

Ուղևորներն անմիջապես տարհանվել են ավտոբուսից և տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա

Thu, 27 Aug 2026 10:51:12 +0400


Այսօր վաղ առավոտյան Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի պատճառը եղել է տուրբոմղիչի անսարքությունը։ Դեպքի պահին գործել է ավտոբուսի շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը։

Ուղևորներն անմիջապես տարհանվել են ավտոբուսից և տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհի դեմ պայքարում լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա երկու կրակմարիչները։

Հրդեհը վարորդի և պարեկային ծառայողի համատեղ ուժերով մարվել է մոտ 3-5 րոպեի ընթացքում։

Ապահովության նկատառումներից ելնելով՝ դեպքի վայր է ժամանել նաև 911 ծառայության խումբը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա

Որոշեցին ծաղրել, դարձան ծիծաղի առարկա Wed, 16 Sep 2026 12:45:14 +0400 Ցանկացած դիվանագետ, գիտնական կամ …