Իջևան- Երեւան, Նոյեմբերյան-Երեւան. Որն է թանկ, որն` էժան
Fri, 27 Feb 2026 21:45:00 +0400

Իջևանում տաքսի ավտոմեքենաները 4 ուղևոր հավաքելով՝ Երևան ուղեւորներ են տեղափոխում, յուրաքանչյուրից 3000 դրամ վերցնելով։ Նոյեմբերյանից նույն տաքսիների ուղեւարձը Երևան 3500 դրամ է։ Դա այն դեպքում, որ Իջևան քաղաքից մինչև Նոյեմբերյան 70 կմ է, ճանապարհն էլ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով է անցնում, բարձունքներով։ Միով բան՝ Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակիչների միջին բարեկեցությունն ավելին է, քան Նոյեմբերյանում։ Իսկ 1500 դրամ ուղեվարձով Երևան մեկնող «Գազել» միկրոավտոբուսները հաճախ կիսադատարկ են մայրաքաղաք հասնում, նրանք չեն կարողանում մրցել տաքսիների հետ, չնայած ուղեվարձը կիսով չափ էժան է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր