Երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անեին. Թամամյանի պաշտպան

Երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անեին. Թամամյանի պաշտպան

Fri, 27 Feb 2026 22:15:15 +0400


2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից 18 տարի անց՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հանձնարարություն տալու մեղադրանքով ձերբակալված Հովհաննես Թամամյանին դատարանը չկալանավորեց` մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին նախօրեին հայտնել էին Քնչական կոմիտեից՝ նշելով, որ Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական հին օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ Ըստ մեղադրանքի՝ Թամամյանը 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Թամամյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ Է․Ա-ն Էդուարդ Ասատրյանն է, որն էլ ցուցմունք է տվել Թամամյանի դեմ․ «Միայն ինքն է, այլ անձ չկա։ Նա եղել է դեպքերի վայրում, թե չի եղել, դա չեմ կարող ասել, մեզ համար դա հասկանալի չէ։ Բացի իր խոսքից, ուրիշ այլ ապացույց գոյություն չկա, որեւէ այլ ապացույց։ Կիսատ-պռատ բաներ է հայտնում, ինչպես ուզում է` այդպես է ասում»։

Ըստ պաշտպանի՝ ոստիկանության այն ծառայողները, որոնց ենթադրաբար հանձնարարություն է տվել Թամամյանը, չկան․ «Ոչ մեկը չկա, ինքնությունները պարզ չեն ծառայողների։ Ասում են՝ ոստիկաններ, տուժող, բայց ոչ մեկը չկա, տուժողին էլ չէին կարողանա պարզել, եթե տուժող կոչվածն ինքը չգնար եւ նման հաղորդում ու ցուցմունք չտար` ինքնակամ գնացել ցուցմունք է տվել։ 2008-ից շատ հետո` վերջերս գնացել եւ ցուցմունք է տվել»։

– Մարտի 1-ի հետ կապված գործը արդեն քանի տարի է՝ դատարանում քննվում է, նախաքննություն է եղել, տեւական պրոցես է եղել, ինչո՞ւ է հիմա հայտնում տուժողը, որ իրեն ծեծի են ենթարկել։

-Իհարկե, երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անել։ Այն ժամանակ ինչ նյութ ունեին, ինչ-որ հարուցումներ արեցին, այն ժամանակ դա շրջանառության մեջ դրեցին, իսկ հիմա հերթը հասավ այդ մեկին, կարծում եմ՝ հաջորդ մարտի 1-ին մեկ ուրիշին հերթ կհասնի, եւ այսպես շարունակ։

-Քննիչը հարցրե՞լ է՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ լռել, այսինքն՝ հանցա՞նք է թաքցրել։

-Քննիչն անգամ չի հարցրել՝ դու Թամամյանին ճանաչո՞ւմ ես, կարո՞ղ ես նկարագրել, թե ով է ինքը, ուր մնաց այդ հարցերը տար։

-Իսկ Թամամյանն Ասատրյանին ճանաչո՞ւմ է։

-Բացարձակ, տեղեկություն էլ չունի՝ այդպիսի անձ գոյություն ունեցել է, թե ոչ։

-Ձեր պաշտպանյալը նախաքննության ընթացքում հարցաքննվե՞լ է այս գործով։

-Հարցաքննվել է եւ ցուցմունք չի տվել եւ հիմա էլ չի տվել։ Մի բանից եթե տեղեկություն չունի` ի՞նչ ասի։

-Ինքն իրադարձությունների վայրում չի՞ եղել։

-Իրադարձությունների վայրում եղել է, բայց ոչ այն վայրում, որը մատնաշում է տուժող կոչվածը։

-Ո՞ր վայրն է մատնանշում։

-Չեմ կարող ասել, երևի աղմկահարույց վիճակ ստեղծելու ինչ-որ նպատակ հետապնդել է, որ ի վերջո այդ գործը ծնվել է։

-Նախկինում ե՞րբ է հարցաքննվել այս գործով։

-2018-ից հետո, ինչպես մյուս ծառայողների, այդ թվում Թամամյանին հրավիրել են եւ որոշակի հարցեր են տվել, ստացել են համապատասխան պատասխանները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սրա մասին պիտի իմանան բոլորը

Սրա մասին պիտի իմանան բոլորը Fri, 20 Mar 2026 13:09:55 +0400 «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար…

3 րոպե ago

Դանիան պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի հետ․ նոր շրաջադա՞րձ

Դանիան պատրաստ է պատերազմել ԱՄՆ-ի հետ․ նոր շրաջադա՞րձ Fri, 20 Mar 2026 13:00:23 +0400 ԶԼՄ-ների…

12 րոպե ago

Փաստաբանները զբաղվում են, որ Կաթողիկոսը կարողանա մեկնել Վրաստան

Փաստաբանները զբաղվում են, որ Կաթողիկոսը կարողանա մեկնել Վրաստան Fri, 20 Mar 2026 12:57:19 +0400 Ինչպես…

16 րոպե ago

«Կամուրջը» միանում է «Առաջարկ Հայաստանին»

«Կամուրջը» միանում է «Առաջարկ Հայաստանին» Fri, 20 Mar 2026 12:54:36 +0400 «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը…

18 րոպե ago

«Հրապարակ». Տասնյակ միլիոնների պարգեւավճար են ստանում, մի կայքը նորմալ չեն պահում

«Հրապարակ». Տասնյակ միլիոնների պարգեւավճար են ստանում, մի կայքը նորմալ չեն պահում Fri, 20 Mar 2026…

27 րոպե ago

#Ուղիղ․ Լարված իրավիճակ` Արամուսում. ինչ են պահանջում քաղաքացիները

#Ուղիղ․ Լարված իրավիճակ` Արամուսում. ինչ են պահանջում քաղաքացիները Fri, 20 Mar 2026 12:44:49 +0400 Latest…

28 րոպե ago